Կարմիր խաչ

Գերեվարված Ղազարյանի հոգեկան վիճակի մասին տվյալները փոխանցվել են Կարմիր Խաչին

208
ԱԳՆ–ն հայտնում է, որ Հայաստանի իշխանություններն անում են ամեն բան` Բերդավանի բնակչին գերությունից ազատելու համար։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ադրբեջանում գերեվարած ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը հոգեպես առողջ չէ, դրա մասին վկայող տվյալները փոխանցվել են Կարմիր Խաչին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ավելի վաղ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ բերդավանցի Կարեն Ղազարյանը ծնվել է 1984 թվականին, նա ադրբեջանցիների մոտ գերի է ընկել։

Բալայանի խոսքով` Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացին հոգեկան խնդիրներ ունի։

«Հենց այդ պատճառով նա չի զորակոչվել ու ՀՀ ԶՈւ–մ չի ծառայել։ Դա փաստագրված է, այդ տվյալները Կարմիր Խաչին են փոխանցվել», – ասաց բալայանը։

Նրա խոսքով` Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես կապ է պահում կազմակերպության հետ։ Հայաստանի իշխանություններն աշխատում են հնարավոր բոլոր ուղղություններով` տղային հնարավորինս արագ ու անվնաս Հայաստան վերադարձնելու համար։

Տվյալ պահին դեռ վաղ է այս հարցի շուրջ առաջընթացի մասին խոսել։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե «հայկական դիվերսիոն ներխուժում է կանխել Ղազախի հատվածում»։ Ըստ հաղորդագրության` գերվել է «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը` 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանը։

Դիվերսիոն ներխուժման փաստը հերքել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Իսկ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան բյուրո` գերուն Հայաստան վերադարձնելու համար։

208
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Sputnik–ի գերի ընկած թղթակիցն ազատության մեջ է. ապստամբ–հուսիները ազատել են գերիներին
Գերի ադրբեջանցին ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայող է
Ադրբեջանը կրկին դիվերսիոն փորձ է ձեռնարկել. հայկական կողմը գերի է վերցրել
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

167
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

167
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ
Ռոբերտ Օ'Բրայան

ԱՄՆ-ը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց

218
(Թարմացված է 00:12 30.10.2020)
Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և միանալ ԱՄՆ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու ջանքերին: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները։ Երկու երկրների ժողովուրդները ծանր կորուստներ են կրել։ Ավելին, Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը»,–ասել է Օ'Բրայանը։

Նա կոչ է արել երրորդ երկրներին զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին` կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադարձնելու համար։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

218
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Մնացականյանն ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ԼՂ իրավիճակի մասին
«ԱՄՆ-ի նախագահը պետք է անձամբ միջամտի, որպեսզի կանգնեցնի պատերազմը Ղարաբաղում»․ Ջո Բայդեն
Սա Ադրբեջանի լկտի պատասխանն էր Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ–ին. Արցախի ԱԳՆ