Spayka

«Սպայկայում» չեն հասկանում` ՊԵԿ–ն ինչ ստուգումների մասին է խոսում

241
Ընկերությունն իրենց մոտ անցկացված ստուգումների մասին տեղեկացել է մամուլից։

ԵՐԵՎԱՆ,  14 հուլիսի – Sputnik. Պետեկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունում «Սպայկա» ՍՊԸ-ին վերագրվող չարաշահումների մասին ընկերությունը տեղեկացել է մամուլից։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է «Սպայկա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը։

«Այս պահին կարող ենք հայտնել միայն, որ այսօրվա ՊԵԿ հաղորդագրության համաձայն «Սպայկա» ընկերությանը վերագրվող չարաշահումների մասին մենք ևս տեղեկացել ենք մամուլից և մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրությունում»,- գրել է նա։

Անտինյանը նշել է` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը թե՛ կառավարության հուլիսի 4-ի նիստում, թե՛ հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Սպայկա» ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել, ստուգումներ եղել են ընկերության տարածքում գործող երկու այլ ընկերություններում։

«Սակայն այս հայտարարությունից մեկ օր անց ՊԵԿ-ը «Սպայկա» ընկերությունում ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին է հայտարարում։ Առայժմ ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից։ Կարծում ենք, որ ՊԵԿ-ը մեզ լրացուցիչ պարզաբանումներ կանի, որից հետո կհստակեցնենք մեր անելիքները»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ «Սպայկայում» կատարված նախնական ուսումնասիրությունների համաձայն` ընկերությունը 2 միլիարդ 45 միլիոն դրամ չի վճարել պետբյուջե։

241
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող ևս 11 հավաստագիր է շնորհել բիզնեսին
Փաշինյանն ուզում էր զտումներ անել ՊԵԿ–ում, բայց նրան համոզեցին
ՊԵԿ–ը հրապարակեց «գազային օլիգարխների» անունները. ցանկում են Ծառուկյանն ու Թոխմախի Մհերը
«Գազպրոմ Արմենիային» պատկանող ՍՊԸ–ները խուսափել են հարկերից. ՊԵԿ–ի բացահայտումը