Գագիկ Ծառուկյան

Ծառուկյանի և Օսիպյանի հարաբերությունները սրվել են. պայքարին միացել է Վլադիմիր Գասպարյանը

1115
(Թարմացված է 10:10 14.07.2018)
«Հրապարակ» թերթը պարզել է, թե ինչու են սրվել Գագիկ Ծառուկյանի և Վալերի Օսիպյանի հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. «Հրապարակ» թերթն օրեր առաջ գրել էր, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ձերբակալելուց առաջ, երբ ոստիկանությունը մտել է «Շանգրի Լա»՝ բոլորին պառկեցրել գետնին և սկսել Էդոյին փնտրել, որն այդ պահին եղել է իր տանը, Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասել՝ «առավոտը Էդոն կգա քո մոտ», ինչին Օսիպյանը պատասխանել է. «Ոչ, հենց հիմա»:

Թերթն իր այսօրվա համարում գրում է, որ այդ պահից սկսած՝ Գագիկ Ծառուկյանի և ոստիկանապետի հարաբերությունները խիստ սրվել են, և Ծառուկյանը ոչ այնքան իշխանության դեմ է տրամադրվել, որքան կոնկրետ Օսիպյանի ու նրա շրջապատի։ «Մուլտի գրուպ»-ում խոսում են, որ Ծառուկյանը «սա սենց չի թողնի՝ Էդոն իր ամենամոտ մարդն ա, վրեժ կլուծի»։

«Այս գործընթացին նպաստել է նաև վերջերս ԲՀԿ-ն համալրած «ծանր հրետանին»՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Հրանտ Եպիսկոպոսյանը, ով կոորդինացնում է «Մուլտի գրուպի» անվտանգության աշխատանքները»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` այդ պահից սկսած՝ ակտիվ գործողություններ են սկսել իրականացվել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ կապված են Վալերի Օսիպյանի հետ:

Այդ թվում՝ ՊԵԿ օպերատիվ վարչության պետ Կարեն Կարապետյանի դեմ, որի նշանակումը ոչ միանշանակ ընդունվեց մամուլում, և որի նկատմամբ այսօր ծառայողական քննություն է ընթանում:

Ի դեպ, ըստ լուրերի, Վալերի Օսիպյանի դեմ պայքարին միացել է նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիմը:

Թերթը հիշեցնում է, որ ևս մեկ ծառայողական քննություն էլ իրականացվում է ոստիկանությունում: Այստեղ էլ «գլխավոր հերոսը» Վ. Գասպարյանի եղբորորդին է:

«Հրապարակը» եզրափակում է` այս ամենը վկայում է, որ նախընտրական պայքարը մտնում է ակտիվ փուլ, որտեղ օգտագործվելու են բոլոր հին ու նոր կոմպրոմատներն ու «մուտիլովկաները»:

1115
թեգերը:
Վալերի Օսիպյան, Գագիկ Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ծառուկյանի թիկնապահը չխոսկան մարդ է. խմբակցության անդամները` աղմկահարույց դեպքի մասին
Բագրատյան. «Գագիկ Ծառուկյանի հետ թիկնազորի պետի մասին չեմ խոսել»
Գագիկ Ծառուկյանի թիկնապահին կալանավորեցին. ՀՔԾ–ն մանրամասներ է ներկայացնում
Մտել են «Շանգրիլա», բոլորին պառկեցրել. Ծառուկյանը զանգել է Օսիպյանին. «Հրապարակ»