Նիկոլ Փշինյան

Փաշինյանը դժգոհ է ԵՄ–ից. ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում

409
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է ԵՄ այցի ընթացքում արած հայտարարություններից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Բրյուսելի օդանավակայանում ճեպազրույցում իր հնչեցրած մտքերից մեկը։

«Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի»,– գրում է Փաշինյանն ու հավելում` «ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»:

Հիշեցնենք` այս մասին Փաշինյանը լրագրողներին պատմել էր երեկ` հուլիսի 12-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում։ Հայաստանյան մամուլում «հայտնի կոռուպցիոներին թափ տալու» միտքը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր դարձել, որից հետո վարչապետը որոշել է մեկնաբանել դրա իրական իմաստը։

Հուլիսի 11-13-ը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում էր։ Այնտեղ նա հանդիպել է ԵՄ կառույցների ղեկավարների հետ, Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակում մասնակցել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով։

409
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների ղեկավարների ընթրիքին. լուսանկարներ
Փաշինյանը ելույթ կունենա Բրյուսելում. վարչապետը կմասնակցի ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին
Կգնա արդյո՞ք Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին․ Հայաստանի ինչի՞ն է դա պետք
Հայաստանը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել