Զինծառայողներ

Ի՞նչ ճակատագիր կունենա «1000 դրամների» հիմնադրամը. ՊՆ–ի մեկնաբանությունը

414
(Թարմացված է 15:55 13.07.2018)
Պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը վստահեցնում է, որ անցյալ 2017թ–ից գործող հիմնադրամն անհրաժեշտություն է։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. «1000 դրամների հիմնադրամ» պայմանական անունը ստացած «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» անխափան գործում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի, թե արդյո՞ք հիմնադրամներում բացահայտված խնդիրների համատեքստում անհրաժեշտություն չի առաջացել վերանայելու նաև պաշտպանության ոլորտում գործող հիմնադրամների աշխատանքը։

««1000 դրամների հիմնադրամը գործել է և գործելու է։ Հիմնադրամն անհրաժեշտ է, որովհետև այս ոլորտում մենք խնդիր ունենք, որի լուծմանը մեծապես աջակցում է հենց հիմնադրամը»,- ասաց նա։

Միակ խնդիրը, Հարությունյանի համոզմամբ, հիմնադրամի վճարումների համահավասարության սկզբունքն է։

«Ես այս որոշումը ճիշտ եմ համարել նաև այն ժամանակ, երբ կայացվեց։ Միակ իմ վերապահումն այն է եղել, որ հավասար մոտեցման փոխարեն կարող էր կիրառվել 1%-ի մոտեցում` ըստ եկամտի։ Այսինքն` եթե ես ստանում եմ 300 000 դրամ, ես կվճարեի 3000 դրամ, իսկ նա, ով ստանում է 800 000 դրամ, կա կվճարեր 8000 դրամ»,- ասաց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է «Մարտիկ» հիմնադրամին ու դրա վերաբերյալ հարուցված քրեական գործին, Հարությունյանը նշեց, որ այդ հիմնադրամի գործունեությունից անտեղյակ է և ինքը չէ այն իրավասու պաշտոնյան, ով կարող է որոշակի տեղեկություններ հայտնել։

««Մարտիկ» հիմնադրամի գործունեությանը տեղյակ չեմ` ինչ միջոցներ են հավաքել, ինչ ծրագրեր են հաստատել և ինչպես են ծախսվել»,- ասաց նա։

Այդուհանդերձ, նախարարի խորհրդականը հայտնեց, որ «Մարտիկ» հիմնադրամի ծրագրերը` այցելություններ զինծառայողներին, Նոր տարվա նվերներ, սոցիալական աջակցություն ազատամարտիկներին, բուժման ֆինանսական աջակցություն և այլն, իրականացվել են հենց ՊՆ-ի կողմից։

Հիշեցնենք` հուլիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքով։

Գործի հարուցման համար հիմք է հանդիսացել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումը, ըստ որի` 2008-2017 թթ.- ին «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով կամ 26 191 377 ՀՀ դրամով գերազանցել են ընդհանուր ծախսերը։

414
Ըստ թեմայի
ՊՆ–ում ներկայացրել են զորակոչիկների բուժզննման գործընթացի մանրամասները
Զոհված զինվորականների եղբայրներին և երեխաներին կազատեն ծառայությունից
«Մարտիկ» հիմնադրամի նախագահը ծախսել է զինվորների փողերը. քրեական գործ է հարուցվել
Հասարակ զինվոր, թե՞ «ազգը փրկողի» որդի. կրտսեր Փաշինյանը կոտրում է կարծրատիպերը
Նիկոլ Փաշինյանը ճաշեց զինվորների հետ ու գոհ մնաց. տեսանյութ
Երբ կարող են ծնողները տեսնել բանակային որդիներին, և քանի օրով կարող են զինվորները տուն գալ
Հրամանատարները չեն կարող ուղղորդել զինվորների քվեարկությունը. Հարությունյան