Հսկիչ անցակետ

Վրաստան մեկնելիս լիազորագիրը պարտադի՞ր է, թե՞ ցանկալի. դեսպանատան հայտարարությունը

241
Բարի սահմանապահներ լինում են, բայց ոմանք նաև թույլ չեն տալիս մտնել վրացական տարածք։ Վրաստանը դարձյալ հիշեցնում է իր օրենքի պարտադիր պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. ՀՀ-ում Վրաստանի դեսպանատունը հուլիսի 11-ին հայտարարություն էր տարածել` վարորդներին զգուշացնելով, որ իրենց անունով չգրանցված տրանսպորտային միջոցով Վրաստանի սահմանը հատելիս պետք է ունենան ավտոմեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը։

Այսօր դեսպանատունը լրացուցիչ պարզաբանում է ներկայացրել` նշելով, որ Հայաստանում լուրեր են տարածվում, թե լիազորագիրն իրականում պարտադիր չէ։

«Տեղեկացնում ենք, որ սահմանին եղել են դեպքեր, որ սահմանապահն ընդառաջել է վարորդին և թողել Վրաստանի տարածք՝ հետագայում լիազորագիր ունենալու պայմանով, միաժամանակ նաև զգուշացնում ենք, որ եղել են դեպքեր, երբ լիազորագիր չունենալու պատճառով չեն թույլատրել մտնել Վրաստանի տարածք»,- ասված է հայտարարության մեջ։

Այդուհանդերձ, դեսպանատունը հորդորում է հույս չդնել միայն սահմանապահների բարի վերաբերմունքի վրա և սահմանը հատելիս ունենալ վրացերեն կամ անգլերեն լեզվով լիազորագիր, ինչպես պահանջում է վրաստանյան օրենքը։

 

241
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Անբարեխիղճ վարորդները ներվեցին, բարեխիղճ պատգամավորները գնացին արձակուրդ
Տուգանքներից կազատվեն 150 000 վարորդ. ո՞ր իրավախախտումների վրա չի տարածվի օրենքը
Ի՞նչ անեն վարորդները. վճարե՞ն, թե՞ չվճարեն բնապահպանական հարկը. «Փաստ»
Վրաստան մուտք գործելու նոր կանոններ հայ վարորդների համար. ի՞նչն է փոխվել
Վարորդների խնդրանքով․ կվերադարձնի՞ արդյոք Փաշինյանը աջ ղեկը Հայաստան