Կարեն Գաբրիելյան

Շիրակի մարզի բռնված ու չբռնված գողերը. պետությունից գողացվածի ո՞ր մասն է հետ վերադարձվել

947
Շիրակի մարզում վերջին կիսամյակում հայտնաբերված չարաշահումների ու կոռուպցիոն բացահայտումների մասին Sputnik Արմենիային նոր ինֆորմացիաներ է ներկայացրել մարզի գլխավոր դատախազը։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Վերջին ամիսներին Շիրակի մարզում ավելացել է կոռուպցիոն բնույթի և պաշտոնական դիրքի չարաշահումներ գործերի բացահայտումների թիվը: Պարզվում է՝ «աթոռի» ընձեռած հնարավորությունից օգտվել են շատերը, ովքեր այդ շանսն ունեցել են՝ համայնքի ղեկավարից մինչև դպրոցի ու բուժհաստատության տնօրեն: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից Sputnik Արմենիան հետաքրքրվեց`ինչն է բացահայտումների աճի պատճառը՝ թավշյա հեղափոխության արդյունքում ավելացե՞լ են այսպես կոչված «գործ տվողները», թե՞ ԱԱԾ է սկսել ավելի լավ աշխատել:

«Կոռուպցիայի դեմ պայքարը միշտ էլ եղել է մեր ուշադրության կենտրոնում, բայց միանշանակ ԱԱԾ–ն վերջերս շատ ավելի լավ է աշխատում: Գնահատում եմ նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատանքը»,–ասաց դատախազը:

Այս կիսամյակում հարուցվել է կոռուպցիոն բնույթի մոտ 42 քրեական գործ: «Մեր նպատակը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումն է և այդ համատեքստում մեղավորներին պատժելը, բայց նաև մեր խնդիրն է պետությանը պատճառած վնասի վերականգնումը»,- նշեց Կարեն Գաբրիելյանը՝ փաստելով, պատճառած վնասի կամավոր վերականգնման պարագայում կիրառվում են խրախուսական նորմեր: Ի դեպ, նշենք, որ 6 ամիսների ընթացքում վերականգնվել է մոտ 36 մլն դրամ գումար, մինչդեռ, մոտավոր հաշվարկներով պատճառվել է ավելի քան 80 մլն դրամի վնաս: «Մնացած գումարի վերականգնման ուղղությամբ ակտիվ գործողություններ են կատարվում, և մենք ունենք քրեական գործեր, որտեղ ենթադրյալ հանցանք կատարած անձիք վնասը վերականգնում են մաս-մաս»,-նշեց Կարեն Գաբրիելյանը փաստելով՝ սա վերաբերում է ինչպես գյուղապետներին, այնպես էլ դպրոցների տնօրեններին, պաշտոնատար այլ անձանց: Ի դեպ, ձերբակալված գյուղապետերից 2–ը, անմիջապես վերականգնելով վնասը, արգելանքից ազատվել են: Կալանավորված դպրոցի տնօրենի խափանման միջոցը փոխվել է, երբ նա ևս տվել է խոստովանական ցուցմունք և վերականգնել ամբողջ գումարը։

Այս ընթացքի աղմկոտ բացահայտումներից մեկը Շիրակի մայր բուհին է վերաբերում։ Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինստիտուտի 2010-2012թ.թ. 2 ուսումնական տարիներին, որպես ուսումնական վարձավճարներ, կանխիկ հավաքագրվել է ընդհանուր 1.185.492.655 ՀՀ դրամ գումար, որից 722.285.794 դրամ գումարը մուտքագրվել է դրամարկղ, իսկ մնացած 463.206.861 դրամը մուտքագրվելու վերաբերյալ փաստեր ձեռք չեն բերվել: Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում կազմակերպել է դրամահավաք դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու համար՝ յուրաքանչյուր շրջանավարտից 5.500 ՀՀ դրամի չափով: Արդյունքում չորս տարում շրջանավարտներից հավաքագրվել է ընդհանուր շուրջ 20.000.000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ դրա համար բուհի բյուջեով նախատեսված են եղել համապատասխան միջոցներ: Այս պահին, ըստ դատախազի, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Որևէ անձի նկատմամբ մեղադրանք դեռ չի առաջադրվել: Քրեական գործը նախաքննության մարմին ուղարկվել է հուլիսի 9-ին:

Դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի՝ բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ենթադրյալ ապօրինությունների մասին հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործի կապակցությամբ էլ դատախազը տեղեկացրեց, որ կատարվում են ակտիվ քննչական գործողություններ, նշանակված են մի քանի փորձաքննություններ, այդ թվում` ստուգումներ։

Չարաշահումներ կան նաև Մարալիկի բժշկական կենտրոնում:

Շիրակի մարզի դատախազը փաստում է` ապօրինությունների մասին տվյալները տարբեր կերպ են ստացվում, այդ թվում նաև մարզպետարանի աուդիտի արդյունքներով: Այս պահին 10-ից ավելի նախապատրաստվող նյութեր կան՝ կոռուպցիոն բնույթի, 15-ից ավելի ուսումնասիրություններ էլ կատարվում են Շիրակի մարզի դատախազության կողմից:

Կարեն Գաբրիելյան խորհուրդ է տալիս բոլորին հանցագործության մասին ինֆորմացիա ունենալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին, երևույթը ոչ թե «գործ տալ» որակելով, այլ անպատժելիությունը վերացնելու և իրավապահ մարմիններին օգնելու փորձ:

947
Ըստ թեմայի
Գյումրու քաղաքապետը «մեսիջով» է խոսում Փաշինյանի հետ. ծանր կնստի նրա վրա. «Հրապարակ»
Գյումրու քաղաքապետարանում 1 մլն 678 հազար դրամի տորթ են կերել․ «Ժողովուրդ»
Գյումրու դպրոցի տնօրենին կալանավորեցին
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

92
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

92
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ
Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել

31
(Թարմացված է 14:39 05.03.2021)
Ֆուտբոլիսն ասել է, որ շատ երջանիկ է կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։

«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:

«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:

Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։

31
թեգերը:
Մարկոս Պիզելի, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
17-ամյա հայ ֆուտբոլիստի գոլը հաղթանակ պարգևեց մոսկովյան «Դինամոյին»․ տեսանյութ
«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը
Կարեն Վրթանեսյան

Պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը ինքնահոսի են մատնվել. Վրթանեսյան

0
(Թարմացված է 15:30 05.03.2021)
Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրք–ադրբեջանական հերթական զորավարժություններին, ինչպես նաև հայկական բանակի վերականգնման խնդրին։ 
Վրթանեսյան. «Պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի»

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` իրականում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չի դադարեցրել ռազմաշունչ հռետորաբանությունը, շատ արագ համալրում է ռազմական կորուստները, գնում է նոր սպառազինություն, վերախմբավորում է զինված ուժերը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համարում պատերազմն ավարտված և պատրաստվում է հաջորդ լայնածավալ ռազմական գործողություններին։

«Ընդհանրապես մեր անվտանգության ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ–ի ու ԱԱԾ–ի լրատվական բաժիններն ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանում, քան Հայաստանի քաղաքացիների։ Մանավանդ բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև վերջին կոնֆլիկտը միանշանակորեն լավ չէ ընդհանուր անվտանգության համատեքստում։ Այն, ինչ կատարվում է պատերազմից հետո, պետք է ընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Նույնիսկ մի կողմ թողնելով այն հարցը, որ երկիրը պարտության տարած թիմը պետք է հրաժարական տար, մենք շատ արագ պետք է զբաղվեինք մեր բանակի վերազինմամբ, կորուստների վերականգնմամբ, նորությունների մշակմամբ»,– նշեց ռազմական փորձագետը։

Վրթանեսյանի կարծիքով` պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի` դրանից բխող բոլոր ռիսկերով։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3 միլիարդ դոլար, Վրթանեսյանն ընդգծեց, որ իրենց թիմի ու նախկին նախագահի հաշվարկները գրեթե նույնն են, և այդ գումարն անհրաժեշտ է մեր զինված ուժերը գոնե մինչպատերազմյան վիճակի բերելու համար։

«Բայց հաշվի առնենք, որ նաև շատ մեծ քանակով ռազմական ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ հանձնվել թշնամուն` սկսած զորամասերից, վերջացրած դիրքերով։ Պետք է նորից իրականացվեն ամրաշինական աշխատանքներ, կառուցվեն ճանապարհներ, իսկ որոշ տեղերում ենթակառուցվածքները պետք է հիմնվեն զրոյից»,– նշեց ռաազմական փորձագետը։

Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են Հովհաննես Թևոսյանի կիսանդրին. տեսանյութ

Վրթանեսյանի խոսքով` վերջին պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ արագ զարգացնել բանակը` այդ ուղղությամբ կատարելով անհրաժեշտ գնումներ, մասնավորապես՝ պետք է ձեռք բերել ԱԹՍ–ներ։ Ըստ նրա` մեզ պետք են ավելի մեծ գումարներ, որպեսզի փորձենք ոչ միայն բալանսի բերել բանակը, այլև որոշակի գերակայություն ապահովել։ 

0
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Կարեն Վրթանեսյան
Ըստ թեմայի
Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին երկարաժամկետ անհանգստության առիթ են տալիս․ Զատուլին
Եղվարդի բնակիչը պատերազմի օրերին գնված 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը փորձել է այրել
Ուղղաթիռի կործանումից մահացած թուրք գեներալը օգնել է Ադրբեջանին Արցախի պատերազմի ժամանակ