Բաքվում ցուցադրվել է ռազմատեխնիկան, արխիվային լուսանկար

Սուտ է. Ֆրանսիան չի վերացրել Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը. պարզաբանում է դեսպանատունը

271
(Թարմացված է 20:01 10.07.2018)
Դեսպանատունը ստուգել է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ֆրանսիան չի հանել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ սահմանափակումները: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։

«Փարիզի հետ պաշտոնապես ստուգելուց հետո հայտարարում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ են »,- հայտնեցին դեսպանատնից։

Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:

271
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիան վերացրե՞լ է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը. հայկական կողմը կզբաղվի այդ հարցով
Բալայան. «Ալիևի հայտարարությունը շատ համեստ է ադրբեջանական ֆանտաստիկայի ֆոնին»
ՀԱՊԿ–ին մտահոգել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ադրբեջանը հեշտացում է Հայաստանի գործը բանակցային գործընթացում. քաղաքագետ
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շուտով կհանդիպեն. քայլեր են ձեռնարկվում