00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրողը կարող է քվեարկել ոտքի մատներով, կամ ԱԺ մտնելը դառնում է փաբ մտնելու պես մի բան

© Sputnik / Asatur YesayantsВнеочередное заседание Национального Собрания (7 июня 2018). Еревaн
Внеочередное заседание Национального Собрания (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ-ում շարունակվում են Ընտրական նոր օրենսգրքի բարեփոխումների քննարկումները: Քննարկման մասնակիցները դիտարկում են բոլոր հնարավոր խախտումների տարբերակները:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Մատնահետքերը նույնականացնող սարքերը չեն ապահովագրում կրկնաքվեարկություններից: Այս մասին այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկման ժամանակ հայտարարեց ԸՕ բարեփոխումների հարցերով կառավարությանն առընթեր հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

«Մատնահետքի նույնականացման համաժամանակյա ցանց ստեղծելն անհնար է: Այս պարագայում նույն ընտրողը կարող է 10-20 անգամ քվեարկել տարբեր տեղամասերում` հաշվի առնելով մատների քանակը, ոտքի մատներինն էլ հետը»,- ասաց նա:

Նրա խոսքով` կառավարությունն այս պահին կրկնաքվեարկությունը բացառելու կոնկրետ տարբերակ չունի, կան միայն քննարկվող տարբերակներ: Բուռն քննարկման արժանացած հաջորդ հարցը խորհրդարան անցնելու համար ձայների նվազագույն շեմի սահմանումն է:

Ներկայիս օրենսգրքով կուսակցությունների համար սահմանված է 5, իսկ դաշինքների համար 7 տոկոս անցողիկ շեմ։ Փոխարենն առաջարկվում է սահմանել համապատասխանաբար` 4 և 6 տոկոս:

Աշխատանքային խմբի ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը նշեց՝ չի կարելի ԱԺ մտնելու հնարավորություն տալ ամեն քաղաքական ուժի:

Избирательный кодекс Армении - Sputnik Արմենիա
Լինեն, թե չլինեն «հեղինակությունները» խորհրդարանում. ընտրական բարեփոխումների քննարկումները

«Եթե քաղաքական ուժին հաջողվում է մի քանի տոկոսով ԱԺ անցնել, դեռ չի նշանակում, որ նա այդպես կայանում է: Դա նույնն է, թե երեք բալով Բժշկական համալսարան ընդունվեն, դառնան «բժիշկ» ու մարդ սպանեն: ԱԺ մտնելը սարքում եք փաբ մտնելու պես մի բան»,-դժգոհեց Սեյրանյանը:

Արձագանքելով պատգամավորին` Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց, որ 2017թ-ի ընտրություններում ընտրողների շուրջ 100 000 քվեները ստացած քաղաքական ուժերը չկարողացան հաղթահարել անհրաժեշտ շեմը, ինչի արդյունքում բավական մեծ թվով ձայներ փոշիացան:

Նշենք, որ հունիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսելու պատրաստակամություն հայտնել։

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» համաժողովրդական շարժումը գլխավորած և թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը որպես անցումային կառավարության գերակայություն նշում էր Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների բարեփոխումը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

Լրահոս
0