ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազությունը աճուրդում «Գազ –3110» 25 հին մեքենա է վաճառելու։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում։
Աճուրդում վաճառվելու են 1998-2006 թվականների «Վոլգաներն» ու «Լադաները»;
Հիմնավորման մեջ նշվում է, որ մեքենաները վաճառում են դատախազության աշխատակազմի վերակազմավորման պատճառով, նաև ավոտպարկը նորացնելու համար։