Մայր Աթոռ

Ոստիկանները Դիվանատան տարածքից հեռացրին ցուցարարներին

241
(Թարմացված է 13:20 10.07.2018)
Բողոքողները հրաժարվում էին հեռանալ, քանի դեռ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն հրաժարական չի ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն այսօր առավոտյան կրկին բողոքի ակցիայով Մայր Աթոռում էին։

Նրանք հրաժարվում էին հեռանալ,  քանի դեռ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն հրաժարական չի ներկայացրել։

Բողոքողները շրջապատել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատան տարածքը, բայց ոստիկանությունը տարածքն ազատեց ցուցարարներից։

Ոստիկանությունը տարածքից հեռացրեց նաև վրաններն ու ցուցարարների մյուս իրերը։

Հիշեցնենք` տևական ժամնակ է` Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով շարժում է ձևավորվել` «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» անվանումով։ Շարժման մասնակիցները` Հայր Կորյուն վարդապետի, Տեր Արմեն քահանայի և Տեր Կորյուն քահանայի գլխավորությամբ, հավաքվում են Երևանում կաթողիկոսի նստավայրը համարվող Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում, երթեր և ցույցեր անցկացնում ինչպես Երևանում, այնպես է Էջմիածնում։

241
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հայաստան
Ըստ թեմայի
Սկանդալ Էջմիածնում. կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն ուզում են տեսնել Սուրբ Գեղարդը
Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Մայր Աթոռի դիվանատուն
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ցուցարարներն անցան Երևանի կենտրոնով. տեսանյութ