Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել

95
(Թարմացված է 07:38 10.07.2018)
Հայաստանյան պատվիրակության մեջ են ընդգրկված նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել: Պատվիրակության կազմում են նաև վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանը և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ՀՀ վարչապետի մասնակցության հարցը Sputnik Արմենիայի հետ զրույցում կառավարության մամուլի քարտուղար Արման Եղոյանը չհաստատեց, բայց նաև չբացառեց։

Հիշեցնենք` Վայոց Ձոր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դաշինքի գագաթնաժողովին մասնակցելը կախված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունից։ Եթե փաստաթղթում արցախյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի համար անընդունելի ձևակերպումներ լինեն, ապա Փաշինյանը չի մասնակցի գագաթնաժողովին։

Հուլիսի 6-ին վարչապետը Բելգիայի Թագավորություն ՀՀ կառավարական պատվիրակություն գործուղելու մասին որոշում էր ստորագրել։

95
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել
Կգնա արդյո՞ք Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին․ Հայաստանի ինչի՞ն է դա պետք
ՆԱՏՕ–ում հետաքրքրվել են Հայաստանի ներքին իրավիճակով. ի՞նչ է քննարկվել Վարշավայում
ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը