00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զորամասի ավտոծառայության պետը կալանավորվել է ավտոպահեստամասերը վաճառելու մեղադրանքով

Բաժանորդագրվել
Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի ավտոմեքենաների պահեստամասեր, ընթացքային օգտագործման մի շարք այլ պահեստամասեր, ինչպես նաև՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Շարունակվում են ակտիվ քննչական գործողություններ ձեռնարկվել՝ ՊՆ զորամասում պահեստամասերի հափշտակության բոլոր հանգամանքները պարզելու համար։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն, մեղադրանք է առաջադրվել զորամասի ավտոծառայության պետին:

2018թ. հունիսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ՊՆ զորամասում խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, և կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Զորամասի դիզվառելիքը վաճառել են և պետությանը պատճառել 8.856.000 դրամի վնաս

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զորամասի ավտոծառայության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, զինտեխնիկայի՝ շահագործման ենթակա ավտոպահեստամասերը զորամասի պահեստ մուտք անելու և հետագայում դրանք ՀՀ ՊՆ զինտեխնիկայի համապատասխան ավտոպահեստամասերով փոխարինելու փոխարեն, դրանց վերաբերյալ կազմել է խոտանման ակտեր՝ որպես ջարդոն հանձնելու վերաբերյալ, ինչից հետո ավտոպահեստամասերը վաճառել է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա զորամասի ավտոծառայության պետին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության և ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, այդ թվում՝ մեղադրյալի և զորամասի մի քանի այլ պատասխանատու անձանց բնակության վայրերում և զորամասում գտնվող նրանց աշխատասենյակներում, ավտոպահեստամասերի առքուվաճառքով զբաղվող այն անձի հաշվառման և փաստացի բնակության վայրում և դրան օժանդակ կառույցներում, ում, ըստ քրեական գործի տվյալների, վաճառվել են զորամասի ավտոպահեստամասերը։

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի ավտոմեքենաների պահեստամասեր՝ շարժիչ, փոխանցման տուփ, դրանց առանձին դետալներ, ընթացքային օգտագործման մի շարք այլ պահեստամասեր, ինչպես նաև՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Նախաքննությունը շարունակվում է, պարզվում է առգրավված ավտոպահեստամասերի ձեռք բերման աղբյուրը, հստակեցվում կատարված հափշտակությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը։

 

Լրահոս
0