Գյուղ

Բացահայտում. Ուրցաձորի գյուղապետը յուրացրել է մանկապարտեզին հատկացված 26 միլիոն դրամը

834
(Թարմացված է 14:36 04.07.2018)
Նա գրպանն է դրել նորոգման գումարը, հետո էլ մանկապարտեզին հատկացված խաղալիքների, գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների համար նախատեսված փողերը։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ոստիկանության Արարատի բաժինը տեղեկություններ է ստացել, որ Ուրցաձոր համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, յուրացրել է գումար։ Բաժնի աշխատակիցները համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Հունիսի 19-ին ստացված տեղեկությունների առնչությամբ ձեռնարկվել են միջոցառումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Արդյունքում մի քաղաքացի բանավոր հաղորդում է տվել, որ Ուրցաձոր գյուղի համայնքապետը յուրացրել է 2007 թվականին գյուղի մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 միլիոն դրամը։ Բացի այդ, 2017-2018 թթ․ Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է նաև նույն մանկապարտեզին հատկացված խաղալիքների, գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների համար նախատեսված տարեկան 1 մլն դրամը։

Հունիսի 22-ին էլ Ուրցաձորի մեկ այլ բնակիչ ոստիկանությունում բանավոր հաղորդում տվեց, որ 2016 թ․ համայնքապետը իրենից վերցրել է 100 000 դրամ ընդհանուր արժեքով 3 գառ։ Խոստացել էր փոխարենը վճարել նրա հողի հարկերն ու չեղյալ համարել այդ պահին՝ 170 000 դրամի հողի պարտքը։ Բայց չարաշահել էր վստահությունը ու ո՛չ հողի հարկն էր վճարել, ո՛չ զրոյացրել պարտքերը և ո՛չ էլ վճարել վերցրած գառների համար։ Արդյունքում՝ հողի հարկի ընդհանուր պարտքը դարձել էր շուրջ 570 000 դրամ։

Կատարվածի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

834
Ըստ թեմայի
ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի տանը. լուսանկարներ
Ստուգումներ և բացահայտումներ. ՊԵԿ–ը հենց «Սպայկան» չէր ստուգում