Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանի գրասենյակը հերքում է. ՀՀ 2–րդ նախագահը կապ չի ունեցել «Սպայկա» ընկերության հետ

657
ՀՀ նախկին նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ «Սպայկա» ընկերությունը երբեք չի պատկանել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է, որ նա կամ նրա ընտանիքը կապ ունի «Սպայկա» ընկերության գործունեության հետ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Երկրորդ նախագահի անվան հետ չգիտես ինչու տարբեր ընկերությունների են կապում, այդ թվում նաև «Սպայկային»։ Սակայն ես բազմիցս ասել եմ ու ևս մեկ անգամ կրկնում են, որ «Սպայկան» երբեք Քոչարյան ընտանիքի սեփականությունը չի եղել», – ասաց Սողոմոնյանը։

Հիշեցնենք` «Սպայկան» Հայաստանից թարմ մրգերի ու բանջարեղենի ամենախոշոր արտահանողներից է։ Ընկերության տարեկան շրջանառությունը մի քանի միլիոն դոլար է կազմում։

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ հարկային ծառայության աշխատակիցները հանկարծակի սկսել են ստուգումներ իրականացնել ընկերությունում` խախտումներ հայտնաբերելու նպատակով։

ԶԼՄ–ներում «Սպայկայի» իրական սեփականատիրոջ մասին հակասական տեղեկություն է շրջանառվում։ Ոմանք պնդում են, որ ընկերությունը պատկանում է Քոչարյանի ընտանիքին։ Ոմանք էլ ընկերության գործունեությունը կապում են ՀՀ նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հետ։

657
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
«Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները (21)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց. նա կմնա «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում
Կհայտնվի արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը ճաղերի հետևում. պատասխանում է Փաշինյանը
Գեներալ Մանվելին «փչացրել» է Ռոբերտ Քոչարյանը. Արամ Սարգսյան