Գյուղ, արխիվային լուսանկար

Եղեգնուտցիները պահանջում են գյուղապետի հրաժարականն ու սպառնում` կգանք Երևան

543
(Թարմացված է 10:38 02.07.2018)
Եղեգնուտ գյուղի բնակիչները պատմում են իրենց գյուղապետի ինքնիրավչության մասին ու նրան հորդորում հրաժարականի դիմում գրել։Գյուղապետը հերքում է մեղադրանքները։

ԵՐԵՎԱՆ, 30 hունիսի — Sputnik. Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները պահանջում են իրենց 32 տարվա գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը։

Բողոքի հերթական ակցիան նախանշված է երկուշաբթի օրը` հուլիսի 2-ին, մինչ այդ նրանք ժամանակ են տալիս, որ գյուղապետը հրաժարականի դիմում գրի։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց Եղեգնուտի բնակիչ Աշոտ Խուրշուդյանը։

«Եղել է ՀՀՇ, հետո ՀՀԿ անդամ, հիմա էլ չգիտենք, թե որ կուսակցություն կմտնի, որ ինքն իրեն պաշտպանի կամ պատասխանատվությունից խուսափի։ 30 տարի ամբողջ գյուղը թալանել է։ Անտեսված են եղել այն մարդիկ, որոնք նրան չեն ընտրել։ Մտել են գյուղապետարան` տեղեկանք ուզելու, չի տվել, ասել է`գնացեք, ում ընտրել եք, թող նա էլ տա։ Օգնություններ է բաժանել այն ընտանիքներին, որոնք 2 հարկանի տներ, 2-3 ավտոմեքենա ունեն»,- ներկայացնելով գյուղացիների դժգոհության պատճառը` ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` գործող գյուղապետին 3 տասնամյակ սատարել են գործող իշխանությունները, ճնշումներով, կեղծիքներով կազմակերպել են նրա վերընտրությունը։ Բայց 32 տարվա ընթացքում գյուղապետն իր համայնքի համար ոչինչ չի արել։

«Բացի այդ, գյուղապետը զավթել է գյուղի բոլոր ազատ տարածքները, դրանք գրանցել իր ու իր եղբայրների անուններով։ Երասխահուն, Արևիկ գնացող ճանապարհի եզրի բոլոր տարածքները սեփականացրել է։ Որ դիմել ենք իրեն, ասել է` վայ, սա չեմ կարող տալ, սա այս եղբորս տարածքն է, այն` մյուս եղբորս տարածքն է»,- պատմում է մեր զրուցակից եղեգնուտցին։

Ի պատասխան համագյուղացիների բողոքի` գյուղապետն իր կողմնակիցների հետ այսօր Եղեգնուտում մեկ այլ բողոքի ակցիա է անցկացրել` ի պաշտպանություն իրեն։ Գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ իրեն սատարողները գյուղում մեծամասնություն են։

«Այն հատվածը, որ պաշտպանում է գյուղապետին, ցույց է կազմակերպել, և ոչ թե 40-50, այլ 200-300 հոգանոց, այն էլ այս շոգին, այս աշխատանքի ծանր պայմաններում»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ իր դեմ պայքարողներն իրականում հանուն իր աթոռի են պայքարում, և այդ պայքարն արդեն մի քանի ընտրաշրջանի պատմություն ունի։

Ինչ վերաբերում է համագյուղացիների ներկայացրած դժգոհություններին, գյուղապետը դրանք չի ընդունում` ասելով, որ գյուղը լիարժեք կառուցվում և բարեկարգվում է, գազիֆիկացված է, ունի մաքուր խմելու ջուր։

«Ըստ պայմանագրի` ջրի մաքրության հսկողությունը Էջմիածնի մարզային սանէպիդկայանի վրա է դրված։ Իրենք անալիզները վերցնում են, բացարձակ մաքուր ջուր է, ՀՀ ստանդարտներին համապատասխան»,- ասում է Մարգարյանը։

Եղեգնուտի գյուղապետի հրաժարականը պահանջող գյուղացիները վստահեցնում են, որ ի տարբերություն այլ համայնքների, իրենք իրենց գյուղապետի դեմ բողոքել են նաև հեղափոխությունից տարիներ առաջ։ Եղեգնուտցի մեր զրուցակից Աշոտ Խուրշուդյանն ասում է, որ իրենք դեռ 2011թ-ին էին դիմել վարչապետին, նախագահին, հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն, որտեղ այդ հիմքով նույնիսկ քրեական գործ էր հարուցվել։ Բայց իրենց համար անհայտ հիմքով գործը կարճվել էր, քննությունը դադարեցվել։

Գյուղապետը համագյուղացու այս հայտարարությունից զարմացած է։ «Ինչո՞ւ 34 տարվա գյուղապետի վրա քրեական գործ են հարուցում, ու գյուղապետն էլ տեղեկություն չի ունենո՞ւմ»,- մեր հարցին հարցով է պատասխանում Ռազմիկ Մարգարյանը։

Իսկ համագյուղացիների հրաժարականի պահանջին գյուղապետի պատասխանը մեկն է. «Հրաժարական չեմ տալու։ Նման բան չի լինելու»։

Եղեգնուտցիներն էլ ի պատասխան վստահեցնում են` եթե հարկ լինի հասնելու են Երևան ու նստացույց անեն` մինչև գյուղապետը հրաժարվի իր պաշտոնից։ ՀՀ նոր իշխանություններին էլ կոչ են անում իրենց ներկայացրած փաստերը քննության առնել։

543
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

6
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

6
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Արխիվային լուսանկար

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

23
(Թարմացված է 23:31 02.03.2021)
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ  վիրավորների մեջ երեխաներ կան:

Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է

23
թեգերը:
երեխա, Տուժածներ, Արմավիրի մարզ, վթար
Ըստ թեմայի
Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածները երիտասարդ տղաներ են
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է