ՌԴ Կուրսկի շրջանի պատվիրակությունը Գյումրիում

Գյումրու տեքստիլը կարող է հասնել Կուրսկ. պետք է միայն հնարավորություն ստեղծել

300
(Թարմացված է 20:00 30.06.2018)
ՌԴ Կուրսկի շրջանի պատվիրակությունն այցելել է Գյումրի ու համոզվել, որ քաղաքի հետ համագործակցելու բոլոր նախադրյալները կան։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի մասնակից ՌԴ Կուրսկի շրջանի պատվիրակությունը հունիսի 30-ին Շիրակի մարզում էր: Պատվիրակությունը գլխավորում էր Կուրսկի վարչակազմի արտաքին կապերի զարգացման կոմիտեի նախագահ Սվետլանա Դորոշը:

Պատվիրակությանը նախ ընդունեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ողջունեց հյուրերին և կարևորեց միջմարզային մակարդակով համագործակցության խորացումը։

«Մենք վստահ ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները առավել սերտանալու են, իսկ դրան կնպաստի նաև ապակենտրոնացված համագործակցությունը, մեզ համար կարևոր է այսօրինակ հանդիպումներն ու համագործակցությունը, իմ անունից վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք համատեղ աշխատանքային մթնոլորտն առավել գործնական դարձնելու, գործնական քայլեր ձեռնարկելու համար»,-նշեց մարզպետը։

  • ՌԴ Կուրսկի շրջանի պատվիրակությունը Գյումրիում
    ՌԴ Կուրսկի շրջանի պատվիրակությունը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • ՌԴ Կուրսկի շրջանի պատվիրակությունը Գյումրիում
    ՌԴ Կուրսկի շրջանի պատվիրակությունը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 2
© Sputnik / Armenuhi Mkhoyan
ՌԴ Կուրսկի շրջանի պատվիրակությունը Գյումրիում

Նա ներկայացրեց մարզի կարողությունները՝ մատնանշելով Կուրսկի մարզի հետ հետագա համագործակցության հնարավոր ոլորտները: Կողմերն առաջիկայում միջմարզային համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Ավելի ուշ պատվիրակությանն ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` փաստելով, որ Գյումրին հայ- ռուսական բարեկամության խորհրդանիշ կարող է համարվել, ավելին` Գյումրիում դեռ 2015 թվականին բացվեց հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող և պուրակ: Պուրակի հարակից հրապարակը, Գյումրու ավագանու որոշմամբ, կոչվեց Կուրսկի հրապարակ:

Ի դեպ, այս աշխատանքներն իրականացվել էին Ռուսաստանի հայերի միության Կուրսկի տարածաշրջանային կառույցի նախաձեռնությամբ ու ներդրումներով: Գյումրու քաղաքապետարանը պուրակը 2014 թվականին 20 տարի վարձակալության իրավունքով հանձնվել էր «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության Կուրսկի տարածաշրջանային կառույցին:

Սվետլանա Դորոշն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, խոսեց Հայաստանից և, մասնավորապես, Գյումրուց ստացած տպավորությունների մասին, ապա կարևորեց Կուրսկի և Գյումրու միջև կապերի ամրապնդումը, տարբեր ոլորտներում համագործակցության հիմնումն ու ընդլայնումը:

«Հայաստանի հետ ունենք մեծ ապրանքաշրջանառություն, բայց դժվար է ասել, թե հիմնականում որ մարզերի հետ է դա: Անչափ կարևոր եմ համարում միջմարզային ու միջքաղաքային կապը: Դուք ունեք ընկերություններ, որոնք կարող են համագործակցել մեր ընկերությունների հետ, կազմեք աշխատանքային խումբ, եկեք, տեղում տեսեք և քննարկեք հետագա համագործակցության ուղիները: Ունեք արտադրանք, օրինակ` տեքստիլ, որը կարող է պահանջարկ ունենալ մեզ մոտ, այնպես որ համագործակցության նախադրյալները կան, պետք է միայն հնարավորություն ստեղծել»,-նշեց Սվետլանա Դորոշը:

Հանդիպման ավարտին պատվիրակությունները փոխանակվեցին խորհրդանշական հուշանվերներով ՝ Գյումրու «Կլկլան»-ով ու Կուրսկի «Սոխակ»-ով:

Այցի շրջանակում պատվիրակությունը եղավ Կուրսկի հրապարակում, Սև ամրոցում Սուրբ Միքայել հրաշագործի եկեղեցում:

Визит делегации Курской области России в Ширакскую область Армении. Церковь Святого Михаила Чудотворца
© Sputnik / Armenuhi Mkhoyan
ՌԴ Կուրսկի շրջանի պատվիրակությունը Գյումրիում
300
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

7
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

7
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Արխիվային լուսանկար

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

23
(Թարմացված է 23:31 02.03.2021)
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ  վիրավորների մեջ երեխաներ կան:

Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է

23
թեգերը:
երեխա, Տուժածներ, Արմավիրի մարզ, վթար
Ըստ թեմայի
Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածները երիտասարդ տղաներ են
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է