Ջահ

Կորուստները նվազում են, գինը` ոչ. փորձագետը բացահայտում է էներգետիկ ոլորտի մութ կետերը

1473
Անկախ փորձագետի համոզմամբ` էլեկտրաէներգիայի սակագինը պետք է նվազի ոչ միայ անապահով խավի համար։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայաստանում գործող էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 4-5 դրամով։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ ոլորտի անկախ փորձագետ Էդվարդ Արզումանյանը։ Նա հայտնեց, որ 1.5 տարի համագործակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և պարբերաբար մատնացույց է անում ոլորտում առկա խնդիրները, բայց անօգուտ:

«Անընդհատ վիճել եմ, ապացուցել եմ, որ տեղ կա, մատով ցույց եմ տվել, թե ինչպես կարելի է անել, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը, տեղափոխումը, բաշխումը, սպառողներին մատակարարելը լինի հուսալի և շահավետ», — ասաց նա:

Փորձագետի խոսքով` սակագնի հաշվարկի մեթոդիկայում կան վիճահարույց հարցեր, որոնցից հրաժարվելու դեպքում հնարավոր կլինի նվազեցնել սակագինը։ Դրանցից են նաև համակարգում առկա չարդարացված կորուստները։

«2016թ-ին կորուստները ՀԷՑ-ում կազմել են 13%, 2018թ-ի առաջին եռամսյակի հաշվետվության մեջ նշված է 8.2%, այսինքն` շուրջ 5%-ով նվազել է։ Իրենց աշխատանքը ցույց տվեց, որ իսկապես տեղ կա կրճատելու, բայց այդ կրճատումը չբերեց սակագնի նվազեցման, որովհետև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նրանց ասել է` լավ, գնացեք, մինչև 2022թ-ը աշխատեք, կորուստները կրճատեք, ինչքան շահույթ ստացվի, ձերն է»,- ասաց Արզումանյանը։

Փորձագետի խոսքով, անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու մասին ՀԷՑ-ի հայտարարությունն ամբողջությամբ տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ «Կորուստների նվազեցումից ստացվող լրացուցիչ շահույթը նա ստիպված ամբողջը գրպանը չի դնելու, այլ ծախսելու է սակագնի նվազեցման համար»,- ասաց նա։

Հայաստանում էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժամի ցերեկային սակագինն այսօր 44.98 դրամ է, գիշերայինը` 34.98 դրամ։

2018թ-ի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների համար ՀԷՑ-ը ցերեկային սակագին է սահմանել 40, գիշերային սակագին` 30 դրամ:

1473
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները 2010-2018թթ.
Էլեկտրաէներգիայի սակագինը մասնակի կփոխհատուցվի. «Տաշիր» խմբի հայտարարությունը
Դավթյան. «Վաղաժամ է էլեկտրաէներգիայի սակագնի մասին խոսելը»
Անապահովների հարցը լուծվեց, մնացին ապահովները. ե՞րբ կնվազի էլեկտրաէներգիայի գինը
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

7
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

7
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Արխիվային լուսանկար

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

23
(Թարմացված է 23:31 02.03.2021)
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ  վիրավորների մեջ երեխաներ կան:

Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է

23
թեգերը:
երեխա, Տուժածներ, Արմավիրի մարզ, վթար
Ըստ թեմայի
Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածները երիտասարդ տղաներ են
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է