ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքների համար տրամադրված 270 միլիոն դոլարի ռուսական վարկը էլեկտրաէներգիայի սակագնի վրա կազդի, բայց դրա ազդեցությունը կարելի է նաև մեղմել։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը։
«Հիմա ատոմակայանում մոդեռնիզացման աշխատանք է իրականացվում, և եթե մենք այսօր 92 տոկոս հզորության տակ ենք աշխատում, ապա կարելի է հզորությունը մինչև իր նոմինալ արժեք բարձրացնել` դա 440 մեգավատն է: Այսինքն, այստեղ մենք մոտավորապես 40-50 մեգավատ ավելի արտադրանք ենք տալու, որը մինչև հիմա չի եղել: Եթե հաշվենք օրվա կտրվածքով արտադրված էլեկտրաէներգիայի ծավալով, ապա մեծ քանակություն է, մեծ գումարներ կբերի, ինչը կարող է ինչ-որ ձևով մեղմել սակագնի հնարավոր բարձրացումը»,- ասաց նա։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, հակառակը, կարծում է, որ ռուսական վարկը սակագնի բարձրացման չի հանգեցնի։ Նրա խոսքով, կառավարությունում հնարավոր ռիսկերը հաշվարկվել են: Նա այսօր լրագրողներին հետ զրույցում հիշեցրեց, որ սակագների հարցով միակ իրավասու և մարմինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է:
«Մենք աշխատանքները սկսել ենք, որոնք արդյունք կտան, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինքը կայացնի նման որոշում: Իհարկե, մենք մեր համապատասխան վերլուծությունը կտրամադրենք հանձնաժողովին»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի գործարկման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը նշեց, որ ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է ավարտին հասցնել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի գործարկման ժամկետի երկարաձգման աշխատանքները: Նրա խոսքով` նմանատիպ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման փորձեր կան Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Հունգարիայում` բոլորը 30 տարով: Բայց սա չի նշանակում, թե Հայաստանն էլ պետք է առաջնորդվի այդ ժամկետով։
«Որոշ ստուգումներ կատարելուց և անվտանգության հիմնավորումները ստանալուց հետո միայն կարելի է ասել, թե որքան կարելի է երկարաձգել»,- ասաց նա:
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2015 թվականի փետրվարի 5-ին կնքված համաձայնագրի և ՀՀ կառավարության և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջև 2015 թվականի հունիսի 22-ին կնքված ենթավարկային պայմանագրի համաձայն ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 270 000 000 (երկու հարյուր յոթանասուն միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` վարկի մարման գումարը հաշվարկվելու է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորների մեջ երեխաներ կան:
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է


