Գառնի

«Ախպեր ջան» ու մի քիչ խորոված․ հնդիկները լրջորեն զբաղվում են Հայաստանի գովազդով

1462
(Թարմացված է 15:53 30.06.2018)
Հնդկական PR-ընկերություններից մեկը սկսել է զբաղվել Հնդկաստանում Հայաստանի գովազդով։ Հայաստանի տեսարժան վայրերը պատկերող վահանակներ են տեղադրվելու ամբողջ երկրում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի բնությունը, լեռնային մաքուր օդը, Երևանի գեղեցիկ փողոցները, հիանալի խոհանոցն ու հայտնի «ախպեր ջանը» գրավել են Հնդկաստանի առաջատար PR-ընկերություններից մեկի ներկայացուցիչներին՝ Պոմի Դոկտորին (Pomi Doctor) ու Մումբայի ամենահայտնի ոճաբաններից մեկին՝ Դիշա Լոկարեին։

Պոմին ու Դիշան մի խումբ հնդիկների հետ Հայաստան են եկել՝ տեղացի մոդելների հետ աշխատելու համար։ Նրանք սարիներ հագած մոդելներին նկարել են հայկական մշակութային հուշարձանների ֆոնին` Հնդկաստանի առաջատար զբոսաշրջային ու գովազդային ամսագրի համար։

Съемки национальных индийских костюмов с армянскими моделями представителями ведущей PR и фэшн-индустрии Индии - Поми Доктор и Диша Локаре в Армении
© Photo : provided by V.Vardanyan
Հայ մոդելը` հնդկական ազգային հագուստով

Նրանց հետ Հայաստան է ժամանել նաև օպերատորների խումբը, որը պատրաստվում է հնդկական խոշոր հեռուստաալիքի համար վավերագրական ֆիլմ նկարահանել։

Մենք հանդիպեցինք PR ընկերության տնօրեն Պոմի Դոկտորի (Pomi Doctor) ու Մումբայի առաջատար ոճաբան Դիշա Լոկարեի (Disha Lokare) հետ երևանյան սրճարաններից մեկում։ Նրանք հենց նոր էին ճաշել ու ողջունելուց անմիջապես հետո սկսեցին գովել հայկական խոհանոցը։

«Ցավոք, մենք բուսակեր ենք, այդ պատճառով չկարողացանք գնահատել հայկական խոհանոցի ամբողջ բազմազանությունը։ Բայց մենք շատ հավանեցինք մանղալի վրա պատրաստած բանջարեղենային խորովածը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պոմին։

Խոսակցությանը միացավ Դիշան ու ասաց, որ Հայաստանում առաջին անգամ լավաշ է կերել, շատ է հավանել կանաչեղենով աղցանները։ Պոմիին ու Դիշային դուր է եկել նաև վրացական խաչապուրին։

Съемки национальных индийских костюмов с армянскими моделями представителями ведущей PR и фэшн-индустрии Индии - Поми Доктор и Диша Локаре в Армении
© Photo : provided by V.Vardanyan
Հայ մոդելը` հնդկական ազգային հագուստով

Աղջիկները խոստովանեցին, որ Հայաստանում անցկացրած երկու շաբաթը երբեք չեն մոռանա։ Նրանք հասցրել են այցելել Գառնի, Գեղարդ, Դիլիջան, Զվարթնոց, Գյումրի։

Съемки национальных индийских костюмов с армянскими моделями представителями ведущей PR и фэшн-индустрии Индии - Поми Доктор и Диша Локаре в Армении
© Photo : provided by V.Vardanyan
Հայ մոդելը` հնդկական ազգային հագուստով

«Առաջին անգամ Հայաստանին ծանոթացանք համացանցով։ Ուղևորությունից առաջ ձեր երկրի մասին տեղեկություններ էինք հավաքում։ Իրականում ամեն ինչ շատ ավելի լավ էր, քան մենք ենթադրում էինք», — ասաց Պոմին։

Նա վստահեցնում է` Հայաստանի ամենամեծ հարստությունը հյուրընկալ մարդիկ են։ Դիշան էլ ավելացրեց, որ ամեն հնդիկ պետք է իմանա Հայաստանի մասին, դրա համար էլ նրանք նախաձեռնել են այս ծրագիրը։

«Հայաստանը զբոսաշրջության համար հիանալի երկիր է, հատկապես հավանել ենք Երևանը, որտեղ կա զբոսաշրջիկի համար անհրաժեշտ ամեն բան` սննդի կետեր, առևտրի կենտրոններ, հիանալի հյուրանոցներ։ Ձեր ծիրաններն աշխարհում ամենալավն են։ Հենց միայն դրա համար արժե կյանքում գոնե մեկ անգամ լինել Հայաստանում», — ասաց Դիշան։

Съемки национальных индийских костюмов с армянскими моделями представителями ведущей PR и фэшн-индустрии Индии - Поми Доктор и Диша Локаре в Армении
© Photo : provided by V.Vardanyan
Հայ մոդելը` հնդկական ազգային հագուստով

Հայաստանից հեռանալիս աղջիկներն իրենց հետ կտանեն ջերմ հիշողություններ, հուշանվերներ, «Արարատ» կոնյակ, նաև «ախպեր ջան», «քույրիկ ջան», «ընկեր ջան» արտահայտությունները։ Պարզվում է՝ Հնդկաստանում «ջան» բառն օգտագործում են անգին ջերմ հիշողությունները բնութագրելիս։ Այնպես որ նրանք շատ լավ են հիշելու այդ արտահայտությունները։

1462
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը գրավում է Սուրգուտի ունևոր նավթագործ զբոսաշրջիկներին
Ո՞ւր են փողերը. զբոսաշրջիկները ծախսում են, իսկ Հայաստանի բյուջեն «զրնգում» է
Բաթում տանող ճանապարհը կարճացել է. զբոսաշրջիկները կարող են ժամանակ խնայել
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

9
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

9
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Արխիվային լուսանկար

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

23
(Թարմացված է 23:31 02.03.2021)
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ  վիրավորների մեջ երեխաներ կան:

Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է

23
թեգերը:
երեխա, Տուժածներ, Արմավիրի մարզ, վթար
Ըստ թեմայի
Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածները երիտասարդ տղաներ են
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է