Իսպանիա

«Հայկական մաֆիա» ձևակերպումը մտահոգիչ է. ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

325
(Թարմացված է 12:28 30.06.2018)
Իսպանիայում գործող հայկական դեսպանությանը մտահոգել է Իսպանիայի ներքին գործերի նախարարության ձևակերպումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Իսպանիայում ՀՀ դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում Իսպանիայի ներքին գործերի նախարարության և ԶԼՄ-ների կողմից «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ, որն օգտագործվեց հաղորդագրություններում, որոնք պատմում էին անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման ենթարկված 100-ից ավելի անձանց մասին, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաև ծագումով հայեր և ՀՀ քաղաքացիներ:

Ըստ ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության՝ այդ ձևակերպումներն էական վնաս են հասցնում Իսպանիայում բնակվող մի քանի տասնյակ հազար օրինապահ և օրինակելի հայերի համբավին:

«Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր քաղաքացիներին առնչվող բոլոր զարգացումները։ Անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել հարյուրից ավելի անձինք, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաև ծագումով հայեր և ՀՀ քաղաքացիներ,- նշում է դեսպանությունը:

Իսպանիայի ներքին գործերի նախարարության կողմից հունիսի 26-ին տարածված հաղորդագրությունը շրջանառության մեջ դրեց «հայկական մաֆիա» ձևակերպումն, ինչը նաև տարածվեց իսպանական ԶԼՄ-ներում:

«Դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում նման ձևակերպումների և շեշտադրումների հետ կապված: Դրանք էական վնաս են հասցնում Իսպանիայում բնակվող մի քանի տասնյակ հազար օրինապահ և օրինակելի հայերի համբավին: Դեսպանությունը կարևոր է համարում զերծ մնալ նման շեշտադրումներից և տեղի ունեցածին առավել հնչեղություն տալու համար արվող անընդունելի ձևակերպումներից՝ մանավանդ, հաշվի առնելով, որ գործով բերման ենթարկվածներից ամենևին բոլորը չեն, որ հայեր են, դեռևս չի ապացուցվել նրանց՝ մեկ հանցավոր կազմակերպության անդամներ լինելը և նրանց նկատմամբ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»,- ընդգծում է դեսպանությունը:

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը նշում է` վստահ լինելով Իսպանիայի իրավապահ մարմինների օրինական գործողությունների արհեստավարժության հանդեպ՝ միևնույն ժամանակ անարդյունավետ ենք համարում հանցավոր խմբավորումների դեմ պայքարում էթնիկ ծագման շեշտադրումը, ինչը չի նպաստում Իսպանիայի բազմազգ հասարակության ձևավորման և հանդուրժողականության խորացման գործին, ինչը իսպանական կառավարության առաջնահերթություններից է և հաջողությամբ իրականացվում է տարիներ շարունակ։

 

 

325
Ըստ թեմայի
Հմուտ վարպետները կամ ինչու Զլատոուստի հայերը «ուղղակի համայնք չեն, այլ գտածո»
Հայերը Լիբանանում հրաշքներ են գործել. արաբ լրագրող
Հայերը կատարյալ են անում. հանրահայտ վարսահարդարը պատմում է` ինչ է գտել հայի արյան մեջ
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

5
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

5
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Արխիվային լուսանկար

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

23
(Թարմացված է 23:31 02.03.2021)
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ  վիրավորների մեջ երեխաներ կան:

Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է

23
թեգերը:
երեխա, Տուժածներ, Արմավիրի մարզ, վթար
Ըստ թեմայի
Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածները երիտասարդ տղաներ են
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է