Տարոն Մարգարյան

Տարոն Մարգարյանը մտքափոխվե՞լ է. «Ժամանակ»

619
(Թարմացված է 09:06 29.06.2018)
«Ժամանակ» թերթը գրում է, որ քաղաքապետը պատրաստ է կալանավորվել, բայց քաղաքապետի կարգավիճակում։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, որքան էլ պնդում են, թե նա աշխատանքից ազատվելու դիմում է գրել և աշխատանքի չի ներկայանում։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Պարբերականի տեղեկություններով` Տարոն Մարգարյանը մտքափոխվել է։

«Նա գիտակցում է, որ պատասխանատվությունից չի կարող խուսափել, հնարավոր է` կալանավորվի էլ, բայց նախընտրում է դա կատարվի քաղաքապետի կարգավիճակում, քան իր հրաժարականից հետո»,- նշված է հոդվածում։

Թերթը գրում է նաև, որ երեկ քաղաքապետը ներկայացել է աշխատանքի և իրականացրել իր աշխատանքային պարտականությունները, քննարկել նոր աղբատար մեքենաներ ձեռք բերելու հարցերը։

619
թեգերը:
Տարոն Մարգարյան, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԱԾ-ն Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի իրականացրել. Վանեցյան
Խաժակյան. «Տարոն Մարգարյանի հրաժարականը կա, մնում է` այդ մասին հայտարարվի»