Տարոն Մարգարյան

Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը Երևանի ավագանին չքննարկեց

214
(Թարմացված է 13:18 26.06.2018)
Ավագանու այսօրվա նիստին չէր մասնակցում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նիստը վարում էր Կամո Արեյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Երևանի ավագանու այսօրվա նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր մասնակցում։ Ինչպես տեղեկացրին, նրա բացակայությունը պայմանավորված է վատառողջ լինելով։

Նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության առաջարկին՝ օրակարգում ներառել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի ու ավագանին ցրելու հարցերը, ասաց, որ ՏԻՄ օրենքի 40-րդ հոդվածը հստակորեն կարգավորում է Երևանի քաղաքապետին անվստահության հայտնելու գործընթացը:

«Օրենքի կարգավորմամբ, ավագանու անդամների 1/3-ի նախաձեռնությամբ նախապատրաստվում է որոշման նախագիծ, որը եռօրյա ժամկետում պետք է դրվի քվեարկության: Օրենսդրորեն այս հարցը կարգավորված է և չի տեղավորվում այսօրվա օրակարգի տրամաբանության մեջ»,-հայտարարեց Արեյանը:

Ավագանին ցրելու հարցի վերաբերյալ փոխքաղաքապետն ասաց, որ ունենք ավագանու կանոնակարգ և ՏԻՄ օրենքի դրույթների համապատասխան կա ավագանու նիստի օրակարգի ձևավորման ընթացակարգ: «Այսինքն` որևէ առաջարկ պետք է արվեր նախքան այս նիստը՝ օրակարգի ձևավորման սահմանված ժամկետում: Այդ առաջարկը այս պահին ժամանակավրեպ է»:

214
թեգերը:
Տարոն Մարգարյան
Ըստ թեմայի
Տարոն Մարգարյանի ճակատագիրը կորոշվի մոտակա օրերին. Փաշինյանը բանակցո՞ւմ է ՀՀԿ–ի հետ
«Տարոն Մարգարյանը պետք է հեռանա». մարդկանց բորբոքել է աղմկահարույց տեսանյութը
ԱԱԾ-ն մտե՞լ է Տարոն Մարգարյանի տուն, թե՞ ոչ
Տարոն Մարգարյանի դեմ քրեական գործ չի հարուցվել. քաղաքապետարանը հերքում է