00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարոն Մարգարյանի ճակատագիրը կորոշվի մոտակա օրերին. Փաշինյանը բանակցո՞ւմ է ՀՀԿ–ի հետ

© Sputnik / Asatur YesayantsМэр Еревана Тарон Маргарян
Мэр Еревана Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետին ուղղված հասարակական հզոր ճնշումը չի կարող հետևանք չունենալ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապագան կախված է նրանից` արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածությունների կգնա ՀՀԿ-ի հետ, թե ոչ։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Демонстранты требуют отставки мэра перед зданием городской администрации (25 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Տարոն Մարգարյանը պետք է հեռանա». մարդկանց բորբոքել է աղմկահարույց տեսանյութը

Քաղտեխնոլոգը նշեց, որ Մարգարյանի վրա հասարակական լուրջ ճնշում են գործադրում։ Հիշեցնենք, որ Երևանում մայիսին բողոքի ալիք էր բարձրացել, ցուցարարները պահանջում էին քաղաքապետի հրաժարականը։ Սակայն տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանի նոր իշխանությունները և քաղաքապետը որոշակի համաձայնության են եկել, ինչի արդյունքում նա շարունակեց պաշտոնավարել։

Սակայն ճնշումը չդադարեց. օրեր առաջ Երևանի ավագանու անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Facebook-ի իր էջում տեսանյութ հրապարակեց` ցուցադրելով «Տարոն Մարգարյանին պատկանող ավտոտեխսպասարկման կետը», որը գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանում։ Մարգարյանը քաղաքապետ դառնալուց առաջ Ավան վարչական շրջանի ղեկավարն էր։ Փոստանջյանի գրառումը բուռն արձագանքի արժանացավ սոցցանցերի հայկական տիրույթում և ԶԼՄ-ներում։

Քաղտեխնոլոգի խոսքով` այդ ճնշումը վկայում է, որ քաղաքապետի պաշտոնի առնչությամբ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա։

«Եթե քաղաքական որոշում լինի, նրան կարող են որոշ փաստաթղթեր ցույց տալ, որոնց պատճառով նա հրաժարական կտա։ Կամ էլ հրաժարական կտա ԱԱԾ-ի գործողություններից հետո։ Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կորոշվի մոտակա երկու օրերի ընթացքում», — կարծում է Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը համոզված է, որ այս հարցում շատ բան կախված է նրանից` արդյոք Փաշինյանը որևէ ծրագիր կապում է ՀՀԿ-ի հետ, թե ոչ։

Հակոբյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ՀՀԿ-ին արդեն «թաղել են»` հաշվի առնելով ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանի հայտարարությունը։

«Չմոռանանք, որ վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը հայտարարել է՝ օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց՝ Ղարաբաղյան հարցով»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով` նշանակում է, որ կարող են փաթեթային պայմանավորվածություններ լինել։

«Փաշինյանը հայտարարել էր, որ փոխզիջման չի գնա միայն կոռուպցիայի հետ։ Կարելի է ենթադրել, որ բոլոր մյուս հարցերում քաղաքական համաձայնություններ կարող են լինել», — ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով` դրա վկայությունն է նաև այն, որ Փաշինյանը կառավարությունը ստեղծել է կոալիցիայի նախկին ներկայացուցիչների հետ համատեղ։

Լրահոս
0