Մխիթար Հայրապետյան

Հայաստանի համեստ պաշտոնյաները. Փաշինյանի նախարարներից ոմանք տուն չունեն

1003
(Թարմացված է 16:55 24.06.2018)
Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչներն իրենց ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ են ներկայացրել։ Նրանց հայտարարագրերում ոչ մի նշում արված չէ «անշարժ գույք» բաժնում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի անդամներից չորսը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց եկամտի և ունեցվածքի մասին տվյալները։ Հայտարարագրերում նշված տվյալներից տեղեկանում ենք, որ նախարարներից երկուսը հարստությամբ չեն փայլում։

Օրինակ` սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի դրամական միջոցները պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ կազմել են 4,500 եվրո:

Իսկ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի դրամական միջոցները կազմել են 1մլն 251,687 դրամ, 597,58 ԱՄՆ դոլար: Հունվարի 1-ից մինչ պաշտոնը զբաղեցնելու օրը Լիլիթ Մակունցի եկամուտները կազմել են 1 մլն, 551,690 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Министр культуры Армении Лилит Макунц на заседании правительства (8 июня 2018). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Լիլիթ Մակունց

Այս երկու նախարարներն անշարժ և շարժական գույք չունեն:

Անշարժ ու շարժական գույք չունի նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Հայտարարագրում նշված է նաև, որ նա դրամական որևէ միջոց նույնպես չունի:

Глава гос.контрольной службы Армении Давид Санасарян беседует с журналистами (21 июня 2018). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Դավիթ Սանասարյան

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համալրել է անշարժ և շարժական գույք չունեցողների ցանկը։ Պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն 417 969 դրամ, 3 449 եվրո և 340 դոլար։

Секретарь СБ Армен Григорян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Գրիգորյան
1003
թեգերը:
Մխիթար Հայրապետյան, Արթուր Գրիգորյան, Լիլիթ Մակունց, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլը Բեթմենը չէ, կամ ինչպես հասարակությունը կարող է օգնել Փաշինյանին
Փաշինյանին ուղղված 3 մտահոգություն. ի՞նչ պետք է հիշի նոր իշխանությունը
Փաշինյանն ու Ծառուկյանը մի ձեռքով միմյանց դեմ են պայքարում, մյուսով` ՀՀԿ–ի
Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանն անցկացնում մարտի 31–ից ի վեր իր առաջին ոչ աշխատանքային օրը
Փաշինյանի կինը ամուսնուն ներկայացրել է «հին ոճով». ի՞նչու է վերահանդերձավորվել վարչապետը
Հայ դիզայներների աշխատանքը

Հայ դիզայներները մասնակցել են London Fashion Week-ին. նրանք արդեն պատվերներ են ստացել

1
(Թարմացված է 18:35 22.09.2020)
Համավարակի պատճառով Լոնդոնի նորաձևության շաբաթն այս տարի առցանց է անցկացվել, ինչը մի փոքր դժվարացրել է պատվիրատուների ու դիզայներների շփումը։ Բայց միջոցառումը, այնուամենայնիվ, հաջողվել է։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 18-ին ու 19-ին հայ դիզայներներն առաջին անգամ իրենց աշխատանքներն են ներկայացրել Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում։ Համավարակի հետ կապված միջոցառումը թվային ձևաչափով է անցկացվել։ Միջոցառմանն ընդհանուր առմամբ հայկական 13 ապրանքանիշ է մասնակցել։ Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի համահիմնադիր Էլեն Մանուկյանն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ խոսեց միջոցառման մասին։

Элен Манукян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakovskiy
Էլեն Մանուկյանն

Կանանց ու տղամարդկանց հագուստի հավաքածուներ են ներկայացրել Ruzane, Loom Weaving, Damink, Soncess, Ariga Torosian, Z.G.EST, Seda, Galine Galine, Nelly Serobyan ապրանքանիշները։ Իսկ Made By, Demiurge, 4TYSEVEN JEWELRY ընկերությունները աքսեսուարներ են ներկայացրել, AMORE-ն՝ պայուսակներ։ Դիզայներ Արիգա Թորոսյանը ոչ միայն հագուստ, այլև կոշիկներ է ներկայացրել։

Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատն արդեն մեկ տարի համագործակցում է բրիտանական Fashion Scout կազմակերպության հետ, որը տաղանդներ է փնտրում աշխարհում։ Հենց այդ համագործակցության շնորհիվ է, որ հայ դիզայներները կարողացել են մասնակցել London Fashion Week-ին։ Այս տարի միջոցառման ուշադրության կենտրոնում հիմնականում Հայաստան է եղել ու Քենիան։

«Մի քանի անգամ փորձագետներ ենք հրավիրել Անգլիայից, նրանք մեր դիզայներների հետ թրեյնինգներ են անցկացրել։ Բացատրել են՝ ինչպես հավաքածու պատրաստել նորաձևության շաբաթի համար, ինչպես մարքեթինգ կազմակերպել և այլն։ Դրանից հետո ընտրվել է 13 ապրանքանիշ, որոնք իրենք աշխատանքները Լոնդոնի շաբաթվա ընթացքում ներկայացնելու հնարավորություն են ստացել», - ասաց Մանուկյանը։

Վերջնական ընտրությունն արել են Fashion Scout-ի մասնագետները։ Նրանց մասնակցությունը հնարավոր է դարձել Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

Մանուկյանի խոսքով՝ հայ դիզայներները պետք է անձամբ Լոնդոն մեկնեին ու ներկայացնեին իրենց աշխատանքները, բայց համավարակի պատճառով դա չի հաջողվել։

«Առցանց ձևաչափը նորություն էր ոչ միայն մեզ համար, այլև միջոցառման կազմակերպիչների։ Բայց կարծում եմ՝ մեր դիզայներներն արժանապատվությամբ հաղթահարեցին այդ խոչընդոտը», - ասաց նա։

Մանուկյանը նշեց նաև, որ ներկայացված հավաքածուները մեծ արձագանք են գտել նաև միջազգային մամուլում։ Որոշ պատվիրատուներ արդեն կապ են հաստատում հայ դիզայներների հետ։

Հայկական ապրանքանիշների հետ հետագայում աշխատելու ցանկություն են հայտնել նաև առցանց խանութները։

Միաժամանակ Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի համահիմնադիր Վահան Խաչատրյանը նշեց, որ իրենք մեծ պատվերներ չեն ակնկալում։

Ваган Хачатрян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakovskiy
Վահան Խաչատրյան

«Նորաձևության շաբաթը բաց հարթակ է, ցանկացած մարդ կարող է մասնակցել, եթե նրա աշխատանքները համապատասխանում են որակի սահմանված չափանիշներին, ու նա համապատասխան ֆինանսական հնարավորություններ ունի․․․ Մեր դիզայներների հանդեպ հետաքրքրություն կա, բայց դեռ հայտնի չէ՝ առաջարկություններից քանիսն իրական պայմանագրերի ու պատվերների փուլ կհասնի», - ասաց նա։

Թե որքան կարդարացնեն այդ նախագծի համար ներդրված գումարները, հայտնի կլինի ավելի ուշ․ ամեն ինչ կախված է հետագա պատվերներից։

«Այս պայմաններում բավականին դժվար է, քանի որ պատվիրատուներն ուզում են շոշափել, փորձել նմուշները։ Բայց հիմա նրանք զրկված են այդ հնարավորությունից, այնպես որ այս սեզոնին մեծ պատվերներ չենք ակնկալում», - նշեց նա։

Ваган Хачатрян и Элен Манукян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakovskiy
Վահան Խաչատրյանն ու Էեն Մանուկյանը

Դիզայներները Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ծրագրի շրջանակում կարող են Լոնդոնի նորաձևության շաբաթին մասնակցել նաև փետրվարին։ Վահանի խոսքով` դրանից հետո պատվիրատուներին արդեն ծանոթ կլինեն հայկական որոշ ապրանքանիշների անունները, ինչը շատ կարևոր է համագործակցության համար։

«Սա նրբություն է, որը շատ կարևոր է նորաձևության աշխարհում։ Որքան ավելի հաճախ է պատվիրատուն տեսնում այս կամ այն դիզայների անունը, այնքան ավելի շատ է վստահում։ Առաջին մասնակցությունից հետ որևէ բան ակնկալելը դժվար է։ Կարծում եմ՝ երկրորդ սեզոնում պատվերներն ավելի շատ կլինեն», - ասաց նա։

Դիզայների խոսքով՝ առավել հայտնի ապրանքանիշներն այլևս չեն բախվում այդ խնդրին, քանի որ պատվիրատուները ծանոթ են նրանց ապրանքի որակին, ոճին, կարի տեխնիկային, ու համավարակն ավելի քիչ է ազդում նրանց համագործակցության վրա։

Պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին՝ Վահանն ասաց, որ թեթև արդյունաբերությունը Հայաստանում արագ տեմպերով զարգանում է։

«Ամեն տարի երկրում ֆաբրիկաներ են բացվում, ու նոր աշխատատեղեր են ստեղծվում, իսկ դա նշանակում է, որ պահանջարկ կա։ Հիմնականում արտահանման համար են աշխատում։ Բացի այդ, վերջին տարիներին տեղական գործարանները սկսել են ավելի սերտ համագործակցել տեղացի դիզայներների հետ», - ասաց նա։

Ոլորտի ներկայացուցիչների գլխավոր խնդիրներից է տեղական տեքստիլի բացակայությունը։ Խաչատրյանը նշեց, որ բոլոր գործվածքները ստիպված ներկրում են։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն էլ իր հերթին նշեց, որ նման միջոցառումների շնորհիվ Հայաստանն ավելի ճանաչելի է դառնում միջազգային հարթակներում։

Наира Маргарян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakovskiy
Նաիրա Մարգարյանն

«Կարելի է ասել, որ մեր նորաձևությունը որոշակի մակարդակի է հասել, ու արդեն չի կարելի հետ քայլ անել», - ասաց նա։

Մարգարյանի խոսքով` «Made in Armenia»-ն ժամանակի ընթացքում հանգիստ կարող է հայկական ապրանքանիշներից մեկը դառնալ, ինչպես օրինակ` հայկական կոնյակը կամ մրգերը։

Ваган Хачатрян и Элен Манукян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Viktoria Pisarenko
Ասուլիսի բանախոսները
1
թեգերը:
նորաձևություն, Լոնդոն, Հայաստան
Ըստ թեմայի
«Տարբերվող գեղեցկություն». Gucci-ի մոդել Արմինե Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել
Գեղեցիկ է և՛ ներքնազգեստով, և՛ տարազով. օգտատերերը սիրահարվել են Ռուբինա Խանզադյանին
Gucci–ի հայ մոդելը դարձել է հայրենական դիզայների նոր հավաքածուի դեմքը
Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը դարձել են Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոններ

3
(Թարմացված է 18:34 22.09.2020)
Նշենք, որ գերմանական ակումբը վերջին 15 տարվա մեջ 14-րդ անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը «Բադեն-Բադենի» կազմում դարձել են Գերմանիայի թիմային առաջնության` Բունդեսլիգայի չեմպիոն, տեղեկացնում է armsport-ը։

Մրցաշարն անցկացվել է սեպտեմբերի 16-20-ը Կարլսրուե քաղաքում։ «Բադեն-Բադենը» 7 տուրերում հաղթեց բոլոր մրցակիցներին։

Արոնյանը 4 պարտիա անցկացրեց մրցաշարում և բոլոր 4 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի: Մովսեսյանը 3 պարտիա անցկացրեց՝ բոլորն ավարտելով հաղթանակով:

Գերմանական ակումբը վերջին 15 տարվա մեջ 14-րդ անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն։

3
թեգերը:
Գերմանիա, Լևոն Արոնյան, շախմատ
Ըստ թեմայի
«Ամոթ և խայտառակություն». հայ շախմատիստները քննադատել են ՖԻԴԵ-ին
Կյանքն էլ շախմատ է. Հայաստանի դատապարտյալները շախմատ են խաղում արտերկրի բախտակիցների հետ
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում