Տարոն Մարգարյան

ԱԱԾ-ն մտե՞լ է Տարոն Մարգարյանի տուն, թե՞ ոչ

2302
(Թարմացված է 20:56 22.06.2018)
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ չունի օրվա Տարոն Մարգարյանի տանն անցկացվող գործողությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Տեղեկություններ կային, թե ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Ավանում գտնվող տանը:

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այս պահի դրությամբ այդպիսի տեղեկատվություն չկա:

Հիշեցնենք, որ մինչ այս ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը:

2302