Ծիծեռնակաբերդ

Ինչո՞ւ հայերը պետք է գոհ լինեն այս որոշումից. Քնեսեթը չի քննարկելու Հայոց ցեղասպանությունը

214
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող լինել շահարկումների կամ քաղաքական մանիպուլյացիաների թեմա, քանի որ դա, առաջին հերթին, վիրավորական է հայերի համար։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը և թուրք-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին Իսրայելի` այդ փաստի ճանաչումն անբարոյական քայլ կլիներ։ Ուստի Հայաստանում պետք է ուրախանան, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է հետաձգել այդ հարցի քննարկումը, կարծում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Վերջին շրջանում Քնեսեթում ակտիվացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը։ Մայիսի 23-ին Իսրայելի խորհրդարանը 16 «կողմ» և 10 «դեմ» ձայներով հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին հարցն օրակարգ մտցնելու առաջարկը։ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնն այդ ժամանակ նշել է, որ Քնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա նաև կոշտ է արտահայտվել քաղաքական այն գործիչների մասին, որոնք շահարկումներ են անում այդ թեմայով։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պարզաբանել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ավելի լավ է հետաձգել մինչև Թուրքիայում կայանալիք ընտրությունները։

Իսրայելի արտգործնախարարությունում կարծում են, որ եթե Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը մինչև հունիսի 24-ին նշանակված Թուրքիայի արտահերթ ընտրությունները, ապա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգտագործել Իսրայելի այդ որոշումը սեփական շահերի համար։ Արդյունքում Իսրայելի որոշումը կարող է ազդել Թուրքիայի ընտրությունների արդյունքի վրա ու Էրդողանի հաղթանակին հանգել։

«Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող ազդել Թուրքիայում ընտրությունների արդյունքների վրա, միգուցե Էրդողանի վարկանիշի։ Դա թույլ կտար Թուրքիայի առաջնորդին լավ լույսի ներքո ներկայացնել Իսրայելը թուրքերի աչքերում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լոքմագյոզյանը։

Իսրայելը բարոյական տեսանկյունից ճիշտ է վարվել` հետաձգելով Հայոց ցեղասպանության հարցը, կարծում է փորձագետը։ Եթե այդ հարցը քննարկվեր Իսրայելի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների ֆոնին, դա առաջին հերթին վիրավորական կլիներ հայերի համար, նշեց Լոքմագյոզյանը։

Այդ դիրքորոշման հետ համաձայն է Թուրքիայի «Ակոս» հայալեզու թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։ Ավելին, նա վստահ է, որ Նեթանյահուի մտավախությունները Թուրքիայում ընտրությունների վերաբերյալ կարող էին արդարանալ։

«Եթե Քնեսեթը ճանաչեր Ցեղասպանությունը Թուրքիայի ընտրություններից առաջ, դա հաստատ կամրապնդեր Էրդողանի դիրքերը։ Նա այդ հանգամանքը կօգտագործեր իր վարկանիշը բարձրացնելու համար», — ասաց Էստուկյանը։

Նրա խոսքով` հայերի համար պետք է վիրավորական լինի, որ Հայոց ցեղասպանության հարցը դարձել է քաղաքական շահարկումների թեմա։

Միաժամանակ Իսրայելում ավելի շատ մարդիկ են կարծում, որ հայ ժողովրդի ողբերգությունը պետք է պաշտոնապես ճանաչվի։ Ավելի վաղ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը նշել է, որ Իսրայելում բարենպաստ մթնոլորտ է ստեղծվել ցեղասպանությունը ճանաչելու համար։

Նախօրեին Իսրայելի Haaretz հեղինակավոր պարբերականը նյութ է հրապարակել, որում Ռասիզմի դեմ եվրոպական շարժման նախագահ Բենջամին Աբթանը և հայտնի ֆրանսիացի պատմաբան ու պատմաբան Սերժ Կլարսֆելդը կոչ են անում Իսրայելի իշխանություններին միանալ մյուսներին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

214
Эдмон Марукян

Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

0
Մարուքյան–Փաշինյան հանդիպումն արդեն կայացել է։ ԲՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետից հրավեր չի տացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։

«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։

0
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Էդմոն Մարուքյան
Անդրանիկ Մակարյան

Ինչո՞ւ չի միացել ԳՇ–ի հայտարարությանը. Անդրանիկ Մակարյանը հարցին հարցով պատասխանեց

18
(Թարմացված է 11:27 05.03.2021)
Անդրանիկ Մակարյանը խուսափեց անդրադառնալով ԳՇ–ի հայտարարությանը և հայտնել իր կարծիքը` ի վերջո, ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փո՞րձ էր, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։

Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։

«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։

Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։

Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

18
թեգերը:
Անդրանիկ Մակարյան, Օնիկ Գասպարյան, Զինված ուժեր
Ըստ թեմայի
ԳՇ–ն միանգամից 3 պետ կունենա՞, կամ ՍԴ–ից բացի ուրիշ ինչ ուղի ունի Օնիկ Գասպարյանը
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան