ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում լույսի և գազի սակագները կարող են էժանանալ, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ ժամկետով։
Երեկ «Գազպրոմ Արմենիան» հայտարարել է, որ անապահով ընտանիքների համար գազի սակագինը 100 դրամի փոխարեն 80 դրամ կսահմանվի: Սա ընկերության իրավո՞ւնքն է, թե՞ պարտականությունը։
«Դեռ իրավունքն է»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը։ Ընկերությունը սեփական նախաձեռնությամբ է հանդես եկել։
«Գազպրոմ Արմենիան» ավելի ցածր գնով գազ մատակարարել իրավունք ունի իր եկամտի հաշվին, եթե դա չի խոչընդոտում սեփական աշխատանքը (եթե վտանգ չկա, որ չստացված եկամուտը կխանգարի նոր ներդրումներին)։
«Գազպրոմ Արմենիան» պատրաստ է ցածր սակագինը պահպանել մեկ տարի (2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը)։ Այլ հարց է, որ պաշտոնական փաստաթղթերում նման բան ամրագրված չէ, ընդգծեց Սողոմոնյանը։
«Որևէ պաշտոնական բան ասել չեմ կարող, քանի որ սակագնի փոփոխման մասին պաշտոնական հայտ մենք չենք ստացել։ Այդ պատճառով չեմ կարող ասել նաև, թե արդյո՞ք գազը կարող է էժանանալ նաև մյուս քաղաքացիների և բիզնեսի համար», — ասաց նա։
Նույնը` էլեկտրաէներգիայի վերաբերյալ։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ «Տաշիր գրուպը», որը կառավարում է «Հայաստանի էլցանցերը», պատրաստ է իջեցնել սակագներն անապահով ընտանիքների համար 10 դրամով մեկ կՎտ/ժ-ի դիմաց։ Սակայն պաշտոնապես «Էլցանցերն» այդ մասին դեռ չւ հայտնել, իսկ սակագինն իջեցնելու համար չի դիմել։
«Այդ պատճառով էլ այս դեպքում ևս սակագինն իջեցնելը «Տաշիր գրուպի» իրավունքն է, սակայն ոչ նրա պարտականությունը։ Արդյո՞ք նրանք կօգտվեն այդ իրավունքից, իրենք պետք է որոշեն», — նշեց ՀԾԿՀ-ի փոխնախագահը։
Նկատենք, որ սակագներում արտացոլված է նաև եկամուտը, որը պետք է ստանա օպերատորը բոլոր ծախսերից հետո։ «Գազպրոմի» համար դա 10% է, «Էլցանցերի» համար` 14%։
Իսկ կարո՞ղ են արդյոք հոսանքն ու գազը պաշտոնապես էժանանալ։ Նոր կառավարության առաջարկների քննարկումները դեռ չեն ավարտվել։
«Ձեզ հայտնի ռիսկերը մնում են. կպահպանվի արդյոք Ռուսաստանից գազի սակագինը 150 դոլար խորանարդ մետրի համար, կարող է փոխվել արդյոք մոտակա ամիսներին արժութային փոխարժեքը», — հայտնեց նա։
Սակագնի համար լրացուցիչ բեռ է ստեղծում հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգումը. կայանն այս տարի երկու ամիս չի աշխատում (հունիս-հուլիս), ևս 5 ամիս աշխատում է հզորության կեսով (ապրիլի 15-ից հունիսի 1-ը, օգոստոսի 1-ից դեկտեմբերի 1-ը)։
Իսկ ջո՞ւրը։ Այն կարող է թանկանալ արդեն հաջորդ տարի։ Այս տարի, 2018 թվականին իշխանությունները չբարձրացրին ջրի սակագինը։ Սակայն դրա փոխարեն կառավարությունը վերադարձրել է օպերատորին (ֆրանսիական «Վեոլիա» ընկերությանը) կոնցեսիոն վճարը, որը ֆրանսիացիները վճարում են Հայաստանի ջրամատակարարման ցանցի կառավարման համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը, 2018 թվականը պետք է ջրի տոտալ սուբսիդավորման վերջին տարին լինի։ 2019 թվականից օգնելու են միայն անապահով ընտանիքներին։
«Այստեղ ոչինչ ասել չեմ կարող։ Մենք հաստատում ենք սակագինը, իսկ կառավարությունը որոշում է սուբսիդավորելու հարցը ։ Ինչ վերաբերում է սակագնին, ապա հաստատված գրաֆիկ կա։ Ինչպես գիտեք, առաջին մի քանի տարվա ընթացքում սակագները պետք է աճեն, այնուհետև նվազեն», — ավելացրեց Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ տնային տնտեսությունների համար հոսանքի ցերեկային սակագինը 44.98 դրամ է, գիշերային սակագինը՝ 34.98: Սոցիալապես անապահով ընտանիքների համար գործում է ավելի ցածր սակագին. ցերեկայինը՝ 40 դրամ, գիշերայինը՝ 30:
Տնային տնտեսությունները գազ են ստանում 139 դրամով, անապահովները` 100։ Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա այստեղ սակագինը կախված է դոլարի փոխարժեքից։ Խոշոր սպառողները գազը ստանում են 242 դոլարով (ընթացիկ փոխարժեքով հաշվարկելու դեպքում), իսկ գյուղատնտեսական ձեռնարկությունները` 212 դոլարով։
Հանրապետությունում գազի և էլեկտրականության համար արտոնություններից օգտվում է մոտ 120 հազար անապահով ընտանիք (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով)։ Գազի արտոնությունները գործում են նրանց համար, ովքեր տարեկան մինչև 600 խմ են սպառում։ Այս ծավալը գերազանցելու դեպքում ստիպված են վճարել սովորական սակագնով։ Այսինքն եթե մենք տարեկան 610 խմ ենք սպառում, ապա սովորական սակագին կվճարվի ոչ թե հավելյալ 10 խմ-ի դիմաց, այլ ամբողջ 610-ի։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։
Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։
«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։
Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում


