Նաիրա Զոհրաբյան

Զոհրաբյանը` ընտրական բարեփոխումների մասին. մինչև տարեվերջ ընտրության անցկացումն իրակա՞ն է

116
(Թարմացված է 17:19 20.06.2018)
Հայաստանում ընտրական բարեփոխումների գաղափարները կքննարկվեն առաջիկա օրերին Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իրական չի համարում Հայաստանում մինչև տարեվերջ արտահերթ ընտրությունների անցկացումը։ Այդ մասին նա այսօր ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի նոր հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ հանդիպումը։

Հանձնաժողովը Հայաստանի կուսակցությունների հետ կքննարկի ընտրական բարեփոխումների նախագիծը։ ՀՀԿ-ն արդեն հրաժարվել է քննարկումներից։

Ընտրությունների ժամկետները որոշելու համար անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի համերաշխությունը։ Իսկ այդ հարցն առայժմ չի քննարկվել, նշեց Զոհրաբյանը։

«Դա արդեն մեր առաջին հանդիպումը չէ։ Մենք համաձայնության ենք եկել գրեթե բոլոր առանցքային հարցերում։ Գլխավոր հարցը թեկնածուների տարածքային ռեյտինգային ցուցակները չեղյալ հայտարարելն է, որպեսզի քվեարկությունն ընթանա միայն համամասնական համակարգով»,- ասաց պատգամավորը։

Քննարկվում է նաև մեկ այլ հարց` կրկնակի քվեարկությունը բացառելը։ Դրա համար առաջարկվում է վերցնել մատնահետքերը։

Առայժմ ոչ բոլոր քաղաքացիներն են ստացել անձնագրեր կամ նոր նմուշի ID քարտեր` կենսաչափական տվյալներով։ Ուստի մատնահետքեր պետք է վերցնել հենց ընտրատեղամասերում։

«Հիմա մենք քննարկում ենք, թե ինչպես կարելի է դա անել։ Տարբերակներից մեկն է թանաքի փոխարեն թափանցիկ սփրեյ ցանել մատներին», — նշեց Զոհարբյանը։

Բացի այդ, քննարկվում է որոշ ընտրախախտումները վարչականից քրեական դարձնելու հնարավորությունը։

«Վերջապես, մենք մտածում ենք հրաժարվել գրիչներից, որովհետև որոշ հեռավոր շրջաններում բնակչությունը դեռ հավատում է այն լուրերին, որ գրիչներում թաքնված են տեսախցիկներ, որոնք ֆիքսում են` ով և որտեղ է նշում անում։ Բավական է այն, որ ընտրողը ծրարի մեջ դնի տվյալ իր նախընտրած քաղաքական ուժի, դաշինքի քվեաթերթիկը», — ասաց Զոհրաբյանը։

Այս և այլ գաղափարները կքննարկվեն առաջիկա օրերին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Զոհրաբյանն այնտեղ կմեկնի այս կիրակի։

116
թեգերը:
Հայաստան
Անդրանիկ Մակարյան

Ինչո՞ւ չի միացել ԳՇ–ի հայտարարությանը. Անդրանիկ Մակարյանը հարցին հարցով պատասխանեց

15
(Թարմացված է 11:27 05.03.2021)
Անդրանիկ Մակարյանը խուսափեց անդրադառնալով ԳՇ–ի հայտարարությանը և հայտնել իր կարծիքը` ի վերջո, ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փո՞րձ էր, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։

Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։

«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։

Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։

Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

15
թեգերը:
Անդրանիկ Մակարյան, Օնիկ Գասպարյան, Զինված ուժեր
Ըստ թեմայի
ԳՇ–ն միանգամից 3 պետ կունենա՞, կամ ՍԴ–ից բացի ուրիշ ինչ ուղի ունի Օնիկ Գասպարյանը
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան
Արխիվային լուսանկար

Եղվարդի բնակիչը պատերազմի օրերին գնված 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը փորձել է այրել

70
(Թարմացված է 11:12 05.03.2021)
Եղվարդի 30-ամյա բնակչին, սակայն, չի հաջողվել ամբողջությամբ այրել զինվորական հանդերձանքը, քանի որ քաղաքացիները նկատել են հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։

«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:

Նա կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում

70
թեգերը:
Քննչական կոմիտե, համազգեստ, Զինվոր, Եղվարդ
Ըստ թեմայի
Երբեմն ճշմարտությունը շատ դառն ու վտանգավոր է լինում. Փաշինյանն ընդունել է կամավորներին
Կամավորներին զինաթափել են... ինչ էր կատարվում Քարվաճառում նոյեմբերի 9–ից հետո
Արցախի պատերազմին կամավոր մեկնածները յուրացրել ու փորձել են վաճառել զենքեր. տեսանյութ