ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Կալանավորված ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Գրիգորյանին չի զարմացնում ԱԺ–ի պատգամավոր ընկերների քննադատությունը, Sputnik Արմենիային ասաց նրա փաստաբաններից մեկը` Արսեն Մկրտչյանը։
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել երկու ամիս ժամկետով կալանավորել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին։
Մկրտչյանի խոսքով` քաղաքականությունը դատարանում տեղ չունի, բայց որոշ դատավորներ կարող են առաջնորդվել հեղինակավոր մարդկանց կարծիքներով։
«Եթե հայտնի մարդն ասում է, որ իրեն ինչ–որ բան դուր չի գալիս, բնականաբար, դա ազդում է դատարանի վրա։ Բայց քաղաքական հետապնդումների մասին խոսելը տեղին չէ»,–ասաց Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է հանրային ճնշմանը, նրա խոսքով, հայ հասարակությունը սովոր է նույնականացնել մեղադրյալի պաշտպանին պաշտպանյալի հետ։ Մկրտչյանի խոսքով` այդպես է եղել նախկին աղմկահարույց գործերի ժամանակ, երբեմն պաշտպաններն իրենց պաշտպանյալի հասցեին հնչացած մեղադրանքներն իրենց էին վերագրում։
Մանվել Գրիգորյանը չի ընդունում իրեն ներկայացրած մեղադրանքները, սակայն ադեկվատ է արձագանքում հասարակության և ընկերների արձագանքին։
«Գրիգորյանը հասկանում է` ընկերները հավերժ չեն։ Իսկ պատգամավոր ընկերներն այն մարդիկ են, ովքեր պատրաստ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, իսկ այսօր նրան գովերգում են»,–ասաց Մկրտչյանը։
Պաշտպանի խոսքով` Գրիգորյանը դա ընդունում է ոչ որպես պատշաճ, սակայն նորմալ երևույթ։ Փաստաբանը համոզված է, որ նախկին ընկերները քննադատությամբ փորձում են հնարավորինս արագ իրենց հեռացնել գեներալից, որպեսզի նրանց անունները չկապվեն Գրիգորյանի հետ։
Գեներալնը ոչ ոքի չի մեղադրում, միայն ուզում է, որ մանրակրկիտ հետաքննություն անցկացվի։
Մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին, ով հրամայել էր ամուսնու օգնականներին թաքցնել զինվորական սննդամթերքի մյուս մասը, մոտ ժամանակներս կարող են ձերբակալել։ Այս իրավիճակին անդրադառնալով` փաստաբանը նշեց, որ խոսքը դեռ երրորդ անձանց բացատրականների մասին է, հայտնի չէ, թե իրավիճակն ինչպես է մեկնաբանում Ամիրյանը։ Ամեն ինչ ցույց կտա քննությունը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն երեկ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա հավանության է արժանացրել Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ իրականացնելու և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու առաջարկները։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում ընդունեց 2 ամսով կալանավորել Մանվել Գրիգորյանին։
ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:
Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…
Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։ Նրան մեղադրանք առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։
Դատախազությունը նրան մեղադրում է զինված ուժերի զենքը և այլ ունեցվածքը հափշտակելու համար։ Այդ հոդվածներով 2-6 և 5-8 տարվա ազատազրկում է սպառնում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։
Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։
«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։
Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում


