Դեղեր

Ապրիլյան պատերազմին ԵԿՄ–ն 60 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ է ստացել. Զաքարյան

271
(Թարմացված է 10:04 20.06.2018)
Դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրենը ափսոսանք է հայտնում, որ իրենց տրամադրած դեղորայքը բուն նպատակին չեն ծառայել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Հայրենական դեղ արտադրող ընկերությունները ԵԿՄ-ին անհատույց տրամադրել են մոտ 60 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է Դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:

«Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ կապված՝ Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությանը (ԴԱՆ Միություն) դիմել էր գրությամբ, որ «Արցախում գործող ՀՀ ԵԿՄ զորամիավորմանն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական նշանակության ապրանքներով ապահովելու նպատակով ակնկալում եմ Ձեր Միության աջակցությունը»։ Հայրենական դեղ արտադրող ընկերությունները կարճ ժամանակահատվածում հավաքագրել և ԵԿՄ-ն անհատույց տրամադրել է մոտ 60 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ»,–գերել է Զաքարյանը։

Դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրենն իր խորը ափսոսանք է հայտնել առ այն, որ օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործողությունների ընթացքում Մանվել Գրիգորյանին պատկանող շինություններում հայտնաբերվել են նաև դեղեր։

«ԴԱՆ Միությունը հուսով է, որ այսուհետ Հայաստանում արմատախիլ կարվի բարեգործության քողի տակ հայ զինվորի ու երկրապահի պատշաճ ծառայությունն ապահովելուն ուղղված միջոցների ու ապրանքների հափշտակությունը, և հայ զինվորն ու երկրապահը վստահ կլինեն, որ հրամանատարությունն և իշխանություններն անում են առավելագույն հնարավորն իրենց բնականոն ու արժանապատիվ ծառայությունն ապահովելու համար»,–գրել է Զաքարյանն ու հավելել, որ Հայաստանի դեղարտադրողներն անվերապահորեն կանգնած են փառապանծ Հայոց բանակի կողքին և մշտապես պատրաստ  աջակցել Հայոց բանակին և հայ զինվորին։

271
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Հայաստան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (236)
Ըստ թեմայի
Ո՞ւմ կտանի Մանվել Գրիգորյանն իր հետևից. «Ժամանակ»
Մանվել Գրիգորյանը բարձր մակարդակի հրամանատար էր. Նորատ Տեր–Գրիգորյանց
Մանվել Գրիգորյանը կալանավորվեց
Эдмон Марукян

Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

0
Մարուքյան–Փաշինյան հանդիպումն արդեն կայացել է։ ԲՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետից հրավեր չի տացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։

«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։

0
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Էդմոն Մարուքյան
Անդրանիկ Մակարյան

Ինչո՞ւ չի միացել ԳՇ–ի հայտարարությանը. Անդրանիկ Մակարյանը հարցին հարցով պատասխանեց

19
(Թարմացված է 11:27 05.03.2021)
Անդրանիկ Մակարյանը խուսափեց անդրադառնալով ԳՇ–ի հայտարարությանը և հայտնել իր կարծիքը` ի վերջո, ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փո՞րձ էր, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։

Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։

«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։

Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։

Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

19
թեգերը:
Անդրանիկ Մակարյան, Օնիկ Գասպարյան, Զինված ուժեր
Ըստ թեմայի
ԳՇ–ն միանգամից 3 պետ կունենա՞, կամ ՍԴ–ից բացի ուրիշ ինչ ուղի ունի Օնիկ Գասպարյանը
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան