Նիկոլ Փաշինյան

Լարվածությունն Արցախում ու Նախիջևանի սահմանին աճել է. ՀՀ ՊՆ

675
Արցախի դիրքերում ու Նախիջևանի սահմանում լարվածությունն աճել է, բայց իրավիճակը հսկողության տակ է։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Ադրբեջանը տեղափոխում է զորքերը, բայց ոչ հայկական դիրքերի հաշվին։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նա ավելացրեց, որ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո սահմանը զգալիորեն ուժեղացել է, ինչն ակնհայտ է յուրաքանչյուրի համար։

«Մեր զորքերի զինվածությունը թույլ է տալիս կանխել հակառակորդի ցանկացած ոչ ադեկվատ գործողություն, լինի դիվերսիա, թե որևէ այլ բան։ Եթե հակառակ կողմից մեր դիրքերի մոտ որևէ գործողություններ են իրականացվում, ապա ոչ ոք թող չմտածի, որ մենք պարզապես հետևում ենք դրանց։ Տեղում պատասխան ենք տալիս, և անհանգստանալու պատճառ չկա», — ասաց Բալայանը։

Նա վստահեցրեց` իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, և մամուլն էլ է հնարավորություն է ունեցել համոզվել դրանում։

 

675
թեգերը:
Արցախ, Հայաստան
թեմա:
Արցախում տիրող իրավիճակը (28)
Ըստ թեմայի
Սարգսյան. «Նախիջևանի սահմանի գործողությունը կարելի է դիտարկել ՀԱՊԿ–ի տրամաբանության ներքո»
Նախիջևանի սահմանին տեղի ունեցածի մասին պետք է իմանան ՀԱՊԿ–ում. Աշոտյան
«Դուք հիմա ադրբեջանցիների անմիջական թիրախում եք». ռեպորտաժ Նախիջևանի սահմանից
Նախիջևանի կողմից սպառնալիքն աճում է. ահազանգում են փորձագետները
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները

8
(Թարմացված է 17:54 15.08.2020)
Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2»–«Ալաշկերտ-2» հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 15 oգոստոսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին։ Օգոստոսի 14-ին «Արարատի» անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի», իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։

Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի, և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին:

«Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոսի 15-ին, և արդյունքների մասին կտեղեկանան վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին։

8
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլիստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 41495-ի
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին
ԱԻՆ

Երևանում 28-ամյա քաղաքացին սպառնացել է վնասել իրեն ու տան անդամներին

15
(Թարմացված է 17:36 15.08.2020)
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատի անդամները։ Նրանք կանխել են ինքնասպանության փորձը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնացել վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է օգոստոսի 15-ին` ժամը 13։37-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Երևանում տղամարդ է նետվել շենքից

Փրկարարները կանխել են 28–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։

Երևանում նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնությամբ կանխվել է երիտասարդի ինքնասպանությունը

 

15
թեգերը:
ինքնասպանության փորձ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. «Lexus»-ը կողաշրջվել է
Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին
Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Ավտովթար Արմավիրի մարզում. տուժածների թվում 3 երեխա կա
Сероб Хачатрян

Դպրոցները նախ պետք է բացվեն 1-4-րդ դասարանցիների համար. Խաչատրյանը տարբերակ է առաջարկում

0
(Թարմացված է 18:17 15.08.2020)
Կրթության հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը կողմ է հանրակրթական դպրոցների փուլային բացման տարբերակին։
Խաչատրյան. «Դասարանների տրոհման դեպքում պետք է ավելացնել ուսուցիչների աշխատավարձը»

Սերոբ Խաչատրյանի կարծիքով` սեպտեմբերին դպրոցները նախ պետք է բացվեն առաջինից չորրորդ դասարանցիների համար, ինչպես նաև գյուղական վայրերի այն դպրոցները, որոնք ունեն մինչև 200 աշակերտ։ Ըստ նրա` պետք է երկշաբաթյա ժամկետում հետևել գործընթացին, և եթե ամեն ինչ բարվոք ընթանա, հետո կարելի է բացել նաև մյուս դասարանները։

«Նման տարբերակի դեպքում դպրոցներում ծանրաբեռնվածություն չի առաջանա, մի փոքր պրակտիկան ցույց կտա, թե ինչի կարիք կա, ինչը պետք է փոխել, այսինքն`անհրաժեշտ է գործարկել դպրոցների աստիճանական բացման տարբերակը։ Սովորաբար օրենքներն ընդունում են ու դրանք տարածում բոլոր դպրոցների վրա, մինչդեռ կան ավելի խելամիտ մոտեցումներ։ Ըստ հետազոտության արդյունքների` մինչև 10 տարեկան երեխաները շատ թեթև են տարածում վիրուսը, թեև տարակարծություններ այդ հարցում էլ կան»,– Sputnik Արմենիային ասաց փորձագետը։

Խաչատրյանի դիտարկմամբ` սեպտեմբերին դպրոցները բացելու դեպքում ռիսկերն ու խնդիրները շատ–շատ են։ Նա կարևորում է նախ դպրոցների սանիտարահիգիենիկ վիճակը, որովհետև կան տասնյակ դպրոցներ, որտեղ ջուր չկա, սանհանգույցները վատ վիճակում են։ Երկրորդ խնդիրը կապված է որոշ դպրոցների շենքային պայմանների հետ, քանի որ դրանք կիսափուլ վիճակում են ու կեղտոտ, և շատ դժվար է այնտեղ ապահովել նորմալ պայմաններ։ Երրորդ խնդիրն էլ այն է, որ պետբյուջեից պետք է առանձնացվեն կլորիկ գումարներ, եթե դպրոցներում նախատեսվում է դասարանների տրոհում, և այդ դեպքում ավելանալու է ուսուցիչների դասաժամերը, հետևաբար անհրաժեշտ է ավելացնել ուսուցիչների աշխատավարձը։

«Իսկ ինչ է լինելու այն դեպքում, եթե ուսուցիչներն այլ ծանրաբեռնվածության, երկրորդ աշխատանքի պատճառով չկարողանան ավելի շատ ժամեր անցկացնել դպրոցում, կգտնվե՞ն նրանց փոխարինող մասնագետներ։ Կամ ասում են, որ օրինակ ֆիզկուլտուրայի ժամեր չեն լինելու, այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվեն այդ մասնագետների հետ»,– նշում է փորձագետը։

Խաչատրյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Հայաստանում կա 72 երկհերթ և 4 եռահերթ դպրոց, հետևաբար հարց է ծագում` ինչպե՞ս է դրանցում իրականացվելու տրոհումը, քանի որ առաջանալու է տարածքի լուրջ խնդիր, այսինքն` պրոբլեմն առնչվում է ոչ միայն աշակերտների թվաքանակին, այլև շենքային հնարավորություններին։

Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հայտնեց, որ սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ։

Ռուսաստանի դպրոցներում և բուհերում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից, բայց մեկ պայմանով

0
թեգերը:
դպրոց, Սերոբ Խաչատրյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես պետք է դասավանդվի «Ռազմագիտությունը» դպրոցներում. ռազմական վերլուծաբանի տեսակետը
Բացթողո՞ւմ, թե՞ նոր մոտեցում. «Հայոց պատմության» նոր չափորոշիչների շուրջ աղմուկը չի լռում
Առցանց ուսուցման լավ ու վատ կողմերը. ինչու տարեց դասախոսները հրաժարվեցին աշխատել օնլայն