Արմեն Գրիգորյան

Հայ պաշտոնյան Բաքվին մատակարարված զենքի հարցով դիմել է Բելառուսի դեսպանին

222
(Թարմացված է 17:30 14.06.2018)
Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Բելառուսի դեսպանին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ։ Այս մասին Գրիգորյանը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։

«Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»,- հայտնում է ԱԽ քարտուղարը։

Հիշեցնենք` հունիսի 11-ին Բաքուն ցուցադրել էր Բելառուսից գնած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Դրանք նախատեսված են հակառակորդի ցանկացած խմբային կամ կետային թիրախներին, կենդանի ուժին ու տեխնիկային հարվածելու համար։ Իր ռազմավարական ու մարտավարական բնութագրերով գերազանցում է ռուսական անալոգներին։ Մասնավորապես` «Սմերչ» համալիրի կրակոցների հեռավորությունը 90 կմ է, իսկ «Պոլոնեզներինը»` 50-ից 200 կիլոմետր և ավելի։

Լուրերն այն մասին, որ Մինսկն Ադրբեջանին «Պոլոնեզ» է մատակարարելու, վաղուց են շրջանառվում` դեռ այն ժամանակից, երբ Հայաստանը Ռուսաստանից «Իսկանդեր» հրթիռային համալիրներ էր ստացել։

222
Ըստ թեմայի
Բելառուսական «Պոլոնեզները» Բաքվում. փիառի տարրեր, թե՞ իրական սպառնալիք Հայաստանին
Հայ զինվորականները մեկնել են Բելառուս. ի՞նչ կապ ունի «Պոլոնեզը»
Պոլոնեզ` Լուկաշենկոյի նվերը Ալիևին. Մինսկը լարում է հարաբերությունները ՀԱՊԿ անդամների հետ
Եթե Բաքվում նույնիսկ հնչի «Օգինսկու պոլոնեզը», Երևանն անտարբեր կլինի