ՀՀ ՊՆ

Արձակուրդ` կաշառքի դիմաց. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը խարդախություն է բացահայտել

222
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է հերթական խարդախության դեպքը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ. Ս. համածառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել, որ իր խորթ հայրը` Կ.Կ., ՀՀ ԶՈՒ-ում ազդեցիկ ընկեր ունի, ում միջոցով կարող է գումարի դիմաց հետվերականգնողական բժշկական արձակուրդ տրամադրել: Թվով 3 ժամկետային զինծառայողներ իրենց հարազատների միջոցով գումարներ են փոխանցել Կ.Կ.-ին արձակուրդ գնալու համար` 10 օր, 18 օր և 1 ամիս ժամկետով` վճարելով համապատասխանաբար 35.000 ՀՀ դրամ, 50.000 ՀՀ դրամ և 130.000 ՀՀ դրամ:

Փաստի առթիվ, զինվորական դատախազությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդվածի 1-ին մասի (կաշառք տալ), 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (խարդախություն կաշառք ստանալու պատրվակով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,–գրել Հովհաննիսյանը:

222
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ ՊՆ հագուստի ձեռքբերման մրցույթում խախտումներ են հայտնաբերվել. Գլխավոր դատախազություն
ՀՀ ՊՆ–ն ադրբեջանական կողմին է վերադարձրել ադրբեջանցի զինծառայողի դին
ՀՀ ԶՈւ–ն երբեք նշանառության տակ չի վերցնում խաղաղ բնակավայրերը. ՊՆ–ն հերքում է