00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դուք հիմա ադրբեջանցիների անմիջական թիրախում եք». ռեպորտաժ Նախիջևանի սահմանից

© Sputnik / Aram NersesyanАрени
Арени - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանի դեռ Ադրբեջանի ՊՆ–ն պնդում է, թե թիրախի տակ է վերցրել հայկական գյուղը, իսկ Հայաստանի ՊՆ–ն հերքում է` ասելով, որ միայն մի քանի ադրբեջանցու թույլ է տվել այցելել նախնիների` չեզոք գոտում գտնվող գերեզմաններ, Sputnik Արմենիայի թղթակցի վկայությամբ` Արենի գյուղում շարունակում են գինի պատրաստել և ուրախությամբ ընդունել զբոսաշրջիկներին։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Մուգ շապիկով և ջինսով տղամարդը կանգնած է Արենիի քարանձավի մուտքի մոտ, որտեղ մարդիկ ապրում էին դեռ մ.թ.ա. վեցերորդ հազարամյակում։ Զբոսաշրջիկներից ոչ ոք չի հանդգնում քայլ անել ու նրանից առաջ անցնել։ Արմենակ Մելքոնյանն արդեն 11 տարի հսկում է քարանձավը։

«Մեզ մոտ հարյուրավոր զբոսաշրջիկներ են գալիս, — ասում է Արմենակը` մեկնաբանելով լուրերն այն մասին, թե ադրբեջանցիները մոտեցել են Արենի գյուղին, — որևէ վտանգ դրանից չկա և չի կարող լինել։ Գյուղի նորությունների էպիկենտրոնում եմ, գյուղացիներից ոչ ոք նույնիսկ չի անհանգստացել»։

© Sputnik / Janna PoghosyanԱրմենակ Մելքոնյան
Сторож пещеры Арени, Арменак Мелконян - Sputnik Արմենիա
Արմենակ Մելքոնյան

Հունիսի 9-ին Բաքվում հայտարարել էին, որ իրենց զորքերը Նախիջևանի կողմից հասել են մինչև Հայաստանի Վայոց Ձորի մարզի սահմաններ։ Միևնույն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ի խնդրանքին ականջալուր լինելով` Երևանը թույլ է տվել Նախիջևանի գյուղերի բնակիչների մի խմբի այցելել իրենց նախնիների շիրիմները, որոնք չեզոք գոտում են գտնվում` հակամարտող կողմերի դիրքերի միջև։

Դավիթ Սիմոնյանը, որը գյուղի ամենամեծ հյուրանոցի` «Արենի ՎայնԱրտի» սեփականատերն է, ծիծաղում է, երբ լսում է գյուղում առաջացած խուճապի մասին հարցը։

«Դուք հիմա ադրբեջանցիների թիրախի տակ եք», — ասում է նա` դիմելով ինձ։ Իսկ ես կանգնած եմ հյուրանոցի բակում։

Երբ նյարդայնացած շրջվում եմ, նա ժպտում է ու պարզաբանում, որ նրանց դիրքերը գտնվում են 6 կմ հեռավորության վրա. «Մամուլն է ստահոդ լուրեր տարածում գյուղում առաջացած խուճապի վերաբերյալ։ Արենիում հանգիստ ենք, ինչպես երբեք»։

© Sputnik / Janna PoghosyanԴավիթ Սիմոնյան
Владелец отеля Арени Вайн Арт Давид Симонян - Sputnik Արմենիա
Դավիթ Սիմոնյան

Դավիթն ասում է, որ եթե Ադրբեջանի կողմից հարձակման որևէ վտանգ լիներ, հյուրանոցն այժմ զբոսաշրջիկներով լեցուն չէր լինի։

«Տեսեք, թե ինչ հանգիստ եմ։ Բայց, չէ՞ որ եթե ռազմական գործողություններ սկսեն, առաջինը ես կտուժեմ. զբոսաշրջիկները չեն գա և հյուրանոցի համար արած ներդրումներս հետ չեմ բերի։ Անկեղծ ասած, Արենիի բնակիչներին ավելի շատ մտահոգում է խաղողի բերքը, քան ադրբեջանցի հրաձիգները», — ասում է նա։

Հունիսի 11-ին հայ փորձագետները` ՀՀ ՊՆ-ի ղեկավարությամբ, այցելել են Նախիջևանի ուղղությամբ առաջնագիծ և տեղում ծանոթացել թշնամու և հայկական դիրքերի կրակակետերի դասավորվածությանը։ Փորձագետները հաստատել են` հայկական ԶՈՒ-ն նախկինի պես ռազմավարական շահավետ դիրքեր ունի, և ադրբեջանական կողմից վերահսկողության մասին խոսք անգամ լինել չի կարող։

Լրահոս
0