Ադրբեջանական գերեզամանոց, արխվային լուսանկար

Ադրբեջանցիների այցը Գյուննութի գերեզմաններ. ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել

614
(Թարմացված է 09:46 12.06.2018)
Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Գյուննութի գերեզմաններ այցելած ադրբեջանցիներին նկարահանել են հայկական դիրքերից։ Տեսանյութը հրապարակել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,- տեսանյութին կից գրել է նա:

Ադրբեջանական լրատվամիջոցներն այս հանգստյան օրերին ակտիվորեն տարածում էին տեղեկությունն այն մասին, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժը հող է «ազատագրել»` ազատ մուտք ու ելք ապահովելով ադրբեջանցիների համար։ Ադրբեջանական հաղորդագրություններում նշվում էր նախկին ադրբեջանաբնակ Գյուննութ գյուղը:

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում էր տարածել` նշելով, որ իրականում օրեր առաջ Ադրբեջանը դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ խնդրելով թույլատրել ադրբեջանցիներին այցելել գյուղի իրենց գերեզմանատուն: Այստեղ նրանք ոչ միայն հարգել են նախնյաց հիշատակը, այլև լուսանկարվել։ Եվ այդ լուսանկարներն էլ հիմա ծառայում են ադրբեջանական քարոզչությանը: Հայկական զինուժի մարդասիրական քայլը, փաստորեն, Ադրբեջանը հերթական անգամ իր քարոզչական նպատակներին է ծառայեցրել:

Հայկական կողմը վստահեցնում է, որ լիարժեք տիրապետում է իրավիճակին:

Նշենք, որ վերոհիշյալ Գյուննութ գյուղը գտնվում է Նախիջևանի և Արարատի մարզի սահմանային հատվածում: Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ գյուղը դեռ ադրբեջանցիների վերահսկողության տակ էր, այստեղից պարբերաբար հրետակոծում էին հայկական գյուղերը, մասնավորապես ՝ Զանգակատունն ու հարևան բնակավայրերը: 1992 թվականի մայիսի 9-ին Զանգակատուն գյուղի բնակիչ ազատամարտիկներն Արարատի և Արտաշատի կամավորական ջոկատների հետ համատեղ ուժերով հետ մղեցին Գյուննութի բարձունքում ծվարած ադրբեջանական զինյալներին: Այս գործողության շնորհիվ հայկական գյուղերն ազատվեցին Գյուննութի բարձունքից անդադար սպառնացող վտանգից:

614
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Արծրուն Հովհաննիսյանը խոստանում է այց կազմակերպել նախիջևանյան դիրքեր
Տիգրան Բալայանին զարմացնում է Ադրբեջանի համեստությունը. ԱԳՆ–ի հեգնական պատասխանը