Գյուղացի

Հայաստանի բանկերը կարող են քաղաքացիներին ներել վարկերն ուշացնելու տուգանքները

245
Փոփոխությունները նախատեսված են օգնելու համար այն գյուղացիներին, որոնք գարնանը տուժել են Արարատյան դաշտում տեղացած կարկուտից։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայաստանի բանկերը կարող են ներել քաղաքացիների տուգանքները վարկերն ուշացնելու համար։ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների և հարակից օրինագծերի փաթեթը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։

Նախագծում նշված է. «Հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները»:

Պարտապաններին ոչ ոք չի ազատի վարկերի հիմնական գումարից, նույնիսկ անհուսալի։

Ներկա օրենքներով, եթե բանկը ցանկանում է պարտապանին ներել վարկերն ուշացնելու տուգանքները և տույժերը, նա ամեն դեպքում պետք է վճարի դրանց հարկերը։

Համարվում է, որ դա նրա եկամուտն է, և դրանից պետք է հարկ վճարել` անկախ նրանից` բանկը վերցնում է այդ եկամուտը, թե հրաժարվում է դրանից։

Հիմա բանկերին թույլ կտան չվճարել եկամտահարկն այն տուգանքների ու տույժերի ծավալով, որոնցից նրանք կհրաժարվեն։

Այնուամենայնիվ, տուգանքները ներելու հարցը թողել են բանկերի հայեցողությանը։ Օրինագիծն օգնում է, բայց չի պարտավորեցնում։

Փոփոխություններն ընդունվել են գարնանը Արարատյան դաշտում տեղացած կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար։ Բայց օրինագիծը տարածվում է ֆիզիկական անձանց ցանկացած վարկերի վրա։

245