Աղվան հովսեփյան

Աղվան Հովսեփյանը հրաժարական է տվել

251
(Թարմացված է 14:28 11.06.2018)
ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարն այսօր հավաքել է աշխատակիցներին ու հայտարարել, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպել է կոմիտեի աշխատակազմի հետ և տեղեկացրել հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին։ Հայտնում է ՀՀ ՔԿ պաշտոնական կայքը։

«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին շուրջ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել»,– կայքի փոխանցմամբ ասել է Հովսեփյանը։

Նա հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել ստեղծագործական, գիտական, մանկավարժական և հասարակական ակտիվ գործունեությամբ։

Աղվան Հովսեփյանն իրավապահ համակարգում մասնագիտական գործունեությունը սկսել է 1974 թվականից՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո։

Աշխատել է նախ Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ, 1978–86 թթ. –ին` Լեռնային Ղարաբաղի դատախազությունում՝ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական:

1986–2013թթ. գործունեությունը շարունակել է Հայաստանի դատախազության համակարգում`այդ տարիների ընթացքում 3 անգամ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

2014 թվականի հուլիսի 18-ն նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:

251
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի ոստիկանապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հովհաննես Սահակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Խոսրով Հարությունյանի որդին փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց