00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազի սակագինը կարող է նվազել 70 դոլարով. փորձագետը հաշվել ու սպասում է գործնական քայլերի

Բաժանորդագրվել
«Գազպրոմ Արմենիան» չի նվազեցնի գազի սակագինը, եթե ՀՀ կառավարությունը չմիջամտի։ Փորձագետի հաշվարկով` սպառողների վաճառվող գազի գինը հնարավոր է նվազեցնել 70 դոլարով։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանին վաճառվող գազի գինը 10-15 դոլարով նվազեցնելու հնարավորություն կա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԴ իշխանությունները գիտեն` ինչու է Երևանը ուզում ուսումնասիրել գազի սակագները. վարչապետ

«Այսօր Ռուսաստանից Հայաստանի սահման գազը հասնում է 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով։ Ելնելով մի շարք տնտեսագիտական հետազոտություններից` այսօր կարող ենք ասել, որ այդ սակագինը կարող է իջնել մինչև 135։ Եվ բնական է, որ բանակցությունները կառավարության կողմից պետք է ավարտվեն հենց այս որոշմամբ»,- ասաց նա։

Այդուհանդերձ, 150 դոլարով Հայաստան հասնող գազը ՀՀ շարքային սպառողին է հասնում արդեն կրկնակի թանկ գնով` ավելի քան 290 դոլարով։

Վկայակոչելով «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական հայտարարությունները` Դավթյանը հիշեցրեց, որ դա հիմնականում մեկնաբանվում է երկրում գազիֆիկացման աշխատանքների, համակարգի արդիականացման հանգամանքով։

«Բայց պետք է փաստենք, որ այսօր գազիֆիկացման աշխատանքները երկրում գրեթե ավարտված են, երկրի տարածքի շուրջ 90 %-ը գազիֆիկացված է, և այս ցուցանիշով մենք ԱՊՀ տարածքում բացարձակ առաջատար ենք, արդիականացման աշխատանքները ևս արդեն լուրջ արդյունքների են հանգեցրել։ Դրանցից ամենակարևորը, թերևս, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հզորությունների ավելացումն է, որոնք զգալիորեն ազդել են վերջին տարիներին երկրի էներգետիկ անվտանգության վրա։ «Գազպրոմ Արմենիան» վերջին տարիներին դուրս է եկել շահութաբեր մակարդակի և կարող է իրեն ավելի սոցիալամետ սակագնային քաղաքականություն թույլ տալ»,- ասաց փորձագետը։

Газовая труба - Sputnik Արմենիա
Ռուսակա՞ն, թե՞ իրանական գազ. ինչո՞ւ է գազը թանկանում Հայաստանի ներսում

Նրա հաշվարկով` երկրի ներսում գազի սակագինը կարող է նվազել 70 դոլարով` ներկայիս 290 դոլարի փոխարեն հասնելով մինչև 220 դոլարի։ Սա, Վահե Դավթյանի համոզմամբ, չի վնասի «Գազպրոմ Արմենիայի» շահույթին, թույլ կտա պահպանել նաև բարձր աշխատավարձերն ու իրականացվող կորպորատիվ ծրագրերը։

Բայց գործընթացի նախաձեռնողը պետք է լինի ՀՀ կառավարությունը, այլապես «Գազպրոմ Արմենիան» ինքն իր հսկա շահույթներից ինքնակամ չի հրաժարվի։

Հունիսի 8-ին կառավարության նիստում անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ծրագրի ներկայացումից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել էր, որ չի բացառում նաև գազի գնի նվազեցման հնարավորությունը։

Նա նշել էր, որ գազի գնի շուրջ միջպետական պայմանագրի ժամկետը լրանում է տարեվերջին ու չէր բացառել, որ նոր պայմանագիրը կկնքվի նոր գնով։

Ինչ վերաբերում է գազի` սպառողների համար սահմանված սակագնին, դրա բարձր լինելու մասին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ակնարկել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում ղեկավարած կառավարությունն իր գործունեության առաջնահերթությունների թվում նշել է նաև սակագների վերանայման հարցը։

Լրահոս
0