Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանն ասաց՝ ինչպես է «Ավրորան» օգնում Հայաստանին

153
(Թարմացված է 12:50 09.06.2018)
«Ավրորան» չի դավաճանում դեռ 2015 թվականին հաստատված ավանդույթներին ու սկզբունքներին։ Այս մասին լրագրողներին ասաց մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնում է ամենակարևոր գործում․ Հայաստանն ավելի ճանաչված է դառնում աշխարհում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նա ավելացրեց, որ մրցանակաբաշխության մասնակիցները Հայաստանի դեսպաններն են դառնում, մեր երկրի մասին են պատմում աշխարհի ամենատարբեր անկյուններում։

«Աշխարհում քչերը գիտեն՝ Հայաստանը որքան հետաքրքիր է զբոսաշրջության առումով։ Շատերը գիտեն մեր երկրի մասին միայն Ցեղասպանության թեմայով։ Երևանը գեղեցիկ քաղաք է։ Հրաշալի է, երբ մեր երկիր այցելած մարդիկ անում են ամեն բան, որ ապագայում իրենց ծանոթներն էլ մեզ մոտ գան», — ասաց Վարդանյանը։

«Ավրորա» մրցանակաբաշխությունն արդեն երրորդ տարին է անցկացվում։ Կազմակերպիչները նշում են, ու տարեցտարի ավելի շատ մարդ է միանում նախաձեռնությանը, ինչը չի կարող չուրախացնել։

Վարդանյանն ավելացրեց, որ մրցանակաբաշխությունն ավելի ծավալուն ու ավելի հայտնի է դառնում աշխարհում։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ նախագիծն ավանդական է դառնում, ու նախաձեռնողները մոլորակի տարբեր կետերում գիտաժողովներ անցկացնելու հնարավորություն են ստանում ։

««Ավրորայի» առաջին մրցանակաբաշխությունից հետո ինձ մի մարդ մոտեցավ ու ասաց, որ հիմա ինքն իրեն ավելի շատ է հարգում, որովհետև իր երկրում այսպիսի միջոցառում է անցկացվում», — նշեց Վարդանյանն ու հավելեց, որ այդ արձագանքն իր համար ամենակարևորն է։

«Մենք փոքր երկիր ենք ու աշխարհում ամենահարուստը չենք։ Սակայն այն, ինչ մենք անում ենք մարդկանց համար, ինչպես ենք մենք նրանց օգնում, ստիպում է մեզ ինքներս մեզ ավելի շատ հարգել», — ասաց Վարդանյանը։

Այսօր «Մատենադարանում» տեղի է ունենում «Ավրորա-2018. երկխոսություններ» թեմայով միջոցառումը։ Քննարկումը նվիրված է անցյալի դասերին, որոնք կարող են փոխել ներկան ու ապագան։

153
թեգերը:
Հայաստան