00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սասնա ծռերի» ազատության գործընթացը դեռ նոր է սկսվում. արյունից մինչև ազատություն

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Նա, ում մեկ տարի առաջ «Սասնա ծռերն» արգելել էին իրենց անունից հանդես գալ հանրության առաջ, այսօր նրանց ազատության հիմնական երաշխավորն է։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Հունիսի 9-ի դրությամբ դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամներից 5–ին արդեն ազատել է կալանքից։ Մասնագետները չեն բացառում, որ գործընթացը դեռ նոր է սկսվում, ու այն աստիճանաբար կներառի նաև մյուսներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Փաստաբանը տեղի ունեցող գործընթացը վերագրում է առաջին հերթին երկրում տեղի ունեցած հեղափոխական գործընթացներին` հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը թե՛ իշխանափոխությունից առաջ և թե՛ դրանից հետո հայտարարել է, որ դատարանները գործելու են ազատ և այլևս որևէ հեռախոսազանգ չեն ստանալու «վերևից»։

«Այս գործով դեռ պիտի պարզվի` ինչու են զոհվել ոստիկանները, ով է թալանել բանկոմատը։ Նրանք իրական մեղավորներն են»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ խմբի մյուս անդամներն ուղղակի կալանավորվել են ընդհանուրի սկզբունքով, ուստի դատարանի հիմնական գործառույթը յուրաքանչյուրի իրականան մեղադրանքը պարզելն ու համարժեք պատիժ կիրառելն է։

Ինչ վերաբերում է կալանքին, ապա Ալեքսանդր Սիրունյանն ընդգծեց, որ մարդու` կալանքի տակ գտնվելը բացարձակ կապ չունի նրա պատժի հետ։

«Պատիժը սկսվում է դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Իսկ մինչ այդ մարդը պաշտպանված է անմեղության կանխավարկածով ու կարող է դատավճռին սպասել ազատության մեջ, եթե, իհարկե, չկա դատարանին խոչընդոտելու կամ պատժից խուսափելու վտանգ»,- ասաց նա։

Այս համատեքստում Սիրունյանը չբացառեց, որ մինչ դատական պրոցեսի ավարտը դատարանը կարող է խափանման միջոցը փոխելու որոշումներ կայացնել «Սասնա ծռերի» մնացած անդամների դեպքում` անկախ մեղսագրվող արարքի ծանրությունից։

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» առաջնորդի որդուն ազատ արձակեցին

Իսկ տուժող կողմի բացասական վերաբերմունքը տեղի ունեցող գործընթացին փաստաբանն իրավական կատեգորիա չի համարում։

«Վերաբերմունքը ոչ մի կապ չունի արդարադատության հետ։ Մենք ցավում ենք տուժողի կրած ցավի համար, բայց կալանքը պատիժ չէ։ Սպանության համար մեղադրվողը պետք է իրոք պատժվի, ստանա համարժեք ազատազրկման ժամկետ, բայց դա ոչ մի կապ չունի խափանման միջոցի հետ` անկախ արարքի ծանրությունից, հնչեղությունից»,- ասաց փաստաբանը։

Իսկ այն, որ դատարանները մեկը մյուսի հետևից փոխում են նախկինում իրենց իսկ կայացրած կալանավորման որոշումները, Սիրունյանը համարում է դատարանների ազատ աշխատելու, քաղաքական ու վարչական պատվերից ձերբազատված լինելու հիմնական ցուցիչը։

Վերադառնալով «Սասնա ծռերի» գործին, հիշեցնենք` 2016թ-ի հուլիսի 17-ին նրանք զավթել ու երկու շաբաթ վերահսկողության տակ էին պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում երեք ոստիկաններ էին զոհվել: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Судебное заседание группировки Сасна Црер - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերից» Հովհաննես Վարդանյանին ազատ արձակեցին

Նախաքննության տվյալներով` գնդի գրավման օրը գնդապետ Արթուր Վանոյանի և հուլիսի 30-ին Սարի թաղում, գնդի տարածքից 300-400մ հեռավորության վրա ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանի սպանությունների համար մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանին։ Իսկ գնդի գրավման վիրավորված ու շաբաթներ անց հիվանդանոցում մահացած ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվում է Արմեն Բիլյանը։

Ամիսներ առաջ մեկնարկած դատական պրոցեսը դեռ նոր պիտի տա ինչպես այս, այնպես էլ բազում այլ հարցերի պատասխանները։

Թե ով գոհ ու ով դժգոհ կմնա դատարանի վճռից, դա ևս ժամանակի խնդիր է։

Բայց փաստն այն է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սառույցը շարժվել է ոչ միայն դատարաններում։

Մեկ տարի առաջ գնդի գրավման օրերին «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, թե Փաշինյանը փորձում է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար` նշելով, թե Փաշինյանն «արյան վրա իր ձեռքերն է տաքացնում»։

Այսօր` մեկ տարի անց, Փաշինյանն արդեն հանդես է գալիս դատարանների ձեռքերը վարչական ու քաղաքական կապանքներից ազատողի դերում։

Լրահոս
0