Աղձք, Աշտարակ

Արքայական արյո՞ւն է հոսում ձեր երակներում. Աղձքի գտածոները ցնցել են հնագետներին

4565
(Թարմացված է 17:21 07.06.2018)
Աղձք գյուղում գտնվող պատմաճարտարապետական համալիրը բացառիկ է։ Նման երկրորդը չկա ողջ Մերձավոր Արևելքում։ Վաղ միջնադարին պատկանող գտածոները իսկապես զարմացնում և ուրախացնում են մասնագետներին, լրագրողներին ասաց հնագետ Հակոբ Սիմոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Աղձք գյուղում գտնվող Արտաշեսյանների և Արշակունիների դինաստիաների գերեզմանատան տարածքում հայտնաբերած տապանաքարը իսկական սենսացիա էր գիտնականների և հնագետների համար:

Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության և գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը։

Հայտնաբերած գտածոն տապանաքար է, որը պատկանում է վաղ միջնադարին։

Տապանաքարի վրա հավասաթև խաչքարեր են փորագրված, որոնք վերցված են շրջանակի մեջ, ավելացրեց խոսնակը։ Սիմոնյանը նշեց, որ այդ խորհրդանիշն առավել հաճախ օգտագործում էին հենց վաղ միջնադարում։

Նրա խոսքով` դա միակ գտածոն չէ. վերսկսված պեղումների արդյունքում նշված ժամանակաշրջանի մի ամբողջ գերեզման են հայտնաբերվել։

«Հայերեն գրություններով 15 տապանաքար է հայտնաբերվել։ Այսինքն` դրանք փորագրվել են Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց այբուբենը ստեղծելուց որոշ ժամանակ անց», – նշեց մասնագետը։

Պարզելու համար, թե գերեզմանն ում է պատկանում, անհրաժեշտ կլինի միջազգային փորձագետների, մարդաբանների օգնությունը, ինչպես նաև ԴՆԹ թեստ, ինչը, իհարկե, լրացուցիչ ծախսերի հետ է կապված։

«Մտահղացում ունեմ` համեմատել ժամանակակից մարդկանց ԴՆԹ–ն նրանց ԴՆԹ–ի հետ, ովքեր թաղված են Աղձքի տարածքում։ Գուցե կարողանանք հայտնաբերել թագավորական արյուն ունեցողների և նույնիսկ սերտիֆիկատ հանձնել նրանց», – նշեց հնագետը։

Թեպետ հուղարկավորվածների ինքնությունը դեռ չի պարզվել, ամեն ինչ տանում է նրան, որ այստեղ շատ կարևոր անձինք են թաղված` արքայական կամ իշխանական տոհմից, ավելացրեց Սիմոնյանը։

«Պեղումները կշարունակվեն այս տարի, նախատեսում ենք ուսումնասիրել և փորել պալատական շինության տարածքի ներքևի շերտը։ Աշխատանքների համար պետությունը մեզ 15 մլն դրամ է հատկացրել (մոտ 31 հազար դոլար)», – նշեց Սիմոնյանը։

Պետությունը պետք է մտածի համալիրի մոտ զբոսաշրջիկների համար ենթակառուցվածքներ, հարմարություններ, դիտահարթակներ ստեղծելու մասին։ Իդեալական որոշում կլիներ թանգարանի ստեղծումը, ընդգծեց մասնագետը։

«Բազմիցս ասել եմ և կկրկնեմ` մեր երկիրը նման է ժամանակակից և հզոր ավտոմեքենայի սեփականատիրոջ, որը սակայն ափսոսում է բենզինով լիցքավորել ավտոմեքենան։ Նա բրդում է տրանսպորտային միջոցը», – բողոքեց գիտաշխատողը։

Սիմոնյանը համոզված է, որ քիչ երկրներում կարելի է գտնել այս քանակի պատմամշակութային օբյեկտներ, այն էլ` բաց երկնքի տակ։ Եթե ճիշտ կառավարենք ժառանգությունը, զբոսաշրջությունն էլ արագ կզարգանա, նշում է հնագետը։

Աղձքի պեղումները մեկնարկել են 2015 թվականին ՀՀ կառավարության աջակցությամբ։

Աղձքի արքայական գերեզմանատանը IV դարի կեսերով թվագրվող հայ թագավորների աճյուններ էին ամփոփված։

Աղձք գյուղը գտնվում է Երևանից քիչ հեռու` Արագածոտնի մարզում։ Այնտեղ է գտնվում IV դարի բացառիկ շինությունը` հայ թագավորների գերեզմանատունը, որը թվագրվում է 359-360 թթ.–ով։

4565
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես էին ուրարտացիները թաղում թագավորական ընտանիքի անդամներին
Բացառիկ մանրանկար. 13-րդ դարի հայ թագավորական ընտանիքը
Գիտնականներն ուզում են վերականգնել Հիսուս Քրիստոսի դամբարանի սկզբնական տեսքը
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

78
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

78
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ
Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել

18
(Թարմացված է 14:39 05.03.2021)
Ֆուտբոլիսն ասել է, որ շատ երջանիկ է կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։

«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:

«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:

Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։

18
թեգերը:
Մարկոս Պիզելի, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
17-ամյա հայ ֆուտբոլիստի գոլը հաղթանակ պարգևեց մոսկովյան «Դինամոյին»․ տեսանյութ
«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը
Կարեն Վրթանեսյան

Պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը ինքնահոսի են մատնվել. Վրթանեսյան

0
(Թարմացված է 15:23 05.03.2021)
Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրք–ադրբեջանական հերթական զորավարժություններին, ինչպես նաև հայկական բանակի վերականգնման խնդրին։ 
Վրթանեսյան. «Պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի»

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` իրականում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չի դադարեցրել ռազմաշունչ հռետորաբանությունը, շատ արագ համալրում է ռազմական կորուստները, գնում է նոր սպառազինություն, վերախմբավորում է զինված ուժերը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համարում պատերազմն ավարտված և պատրաստվում է հաջորդ լայնածավալ ռազմական գործողություններին։

«Ընդհանրապես մեր անվտանգության ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ–ի ու ԱԱԾ–ի լրատվական բաժիններն ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանում, քան Հայաստանի քաղաքացիների։ Մանավանդ բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև վերջին կոնֆլիկտը միանշանակորեն լավ չէ ընդհանուր անվտանգության համատեքստում։ Այն, ինչ կատարվում է պատերազմից հետո, պետք է ընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Նույնիսկ մի կողմ թողնելով այն հարցը, որ երկիրը պարտության տարած թիմը պետք է հրաժարական տար, մենք շատ արագ պետք է զբաղվեինք մեր բանակի վերազինմամբ, կորուստների վերականգնմամբ, նորությունների մշակմամբ»,– նշեց ռազմական փորձագետը։

Վրթանեսյանի կարծիքով` պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի` դրանից բխող բոլոր ռիսկերով։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3 միլիարդ դոլար, Վրթանեսյանն ընդգծեց, որ իրենց թիմի ու նախկին նախագահի հաշվարկները գրեթե նույնն են, և այդ գումարն անհրաժեշտ է մեր զինված ուժերը գոնե մինչպատերազմյան վիճակի բերելու համար։

«Բայց հաշվի առնենք, որ նաև շատ մեծ քանակով ռազմական ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ հանձնվել թշնամուն` սկսած զորամասերից, վերջացրած դիրքերով։ Պետք է նորից իրականացվեն ամրաշինական աշխատանքներ, կառուցվեն ճանապարհներ, իսկ որոշ տեղերում ենթակառուցվածքները պետք է հիմնվեն զրոյից»,–   նշեց ռաազմական փորձագետը։

Վրթանեսյանի խոսքով` վերջին պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ արագ զարգացնել բանակը` այդ ուղղությամբ կատարելով անհրաժեշտ գնումներ, մասնավորապես՝ պետք է ձեռք բերել ԱԹՍ–ներ։ Ըստ նրա` մեզ պետք են ավելի մեծ գումարներ, որպեսզի փորձենք ոչ միայն բալանսի բերել բանակը, այլև որոշակի գերակայություն ապահովել։ 

0