Իրինա Սլուցկայա

«Պարն ազգություն ու կրոն չունի». Սլուցկայան ելույթ կունենա Անահիտ աստվածուհու կերպարում

243
(Թարմացված է 20:12 04.06.2018)
«Ախթամար» սառցե մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Երևանում։ Հայտնի գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան ոչ միայն դեր ունի այս շոուում, այլ նաև ստեղծագործական գործընթացի լիիրավ մասնակից է։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն, գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան «Ախթամար» սառցե մյուզիքլում ելույթ կունենա հայ աստվածուհի Անահիտի կերպարում։

«Պարի ուժը ունիվերսալության և տարբեր մշակույթների մարդկանց հասկանալի լինելու մեջ է։ Ես շատ ուրախ եմ, որ ինձ համար շատ նշանակալի նախագծին նախապատրաստվելը Հայաստանի հնագույն մշակույթի մեջ ընկղմվելու հնարավորություն է տվել», — Sputnik Արմենիային ասաց Սլուցկայան։

Գեղասահորդուհին վստահ է, որ մարմնի լեզուն և պարը ազգություն ու կրոն չունեն։

Նա խոստովանեց` «Ախթամար» լեգենդը հուզել է նրան, քանի որ յուրաքանչյուր մարդու մեջ ապրում է մեծ, ամենակուլ սեր, որը իմաստ է հաղորդում կյանքին։

Սլուցկայան ավելացրեց, որ ինքն այդ ներկայացման մեջ ոչ միայն դերակատար է, այլ նաև ստեղծագործական գործընթացի, բեմադրության ծնունդի լիիրավ մասնակից և նախագծի պաշտոնական դեմքը։ Ուստի այդ ստեղծագործական առաջադրանքին հիմնովին է մոտեցել։

«Բեմադրող խմբի հետ մենք ուսումնասիրել են Հայաստանի պատմությունը, հայկական էպոսը։ Ինձ համար նաև բացահայտում դարձավ հայ ժողովրդի հին թատերական ավանդույթը», — ավելացրեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Սլուցկայան և նրա պրոֆեսիոնալ թիմը ցանկանում են նախագիծ ստեղծել, որտեղ ավանդական մշակույթը կմիահյուսվի ժամանակակիցի հետ, որպեսզի հետաքրքրի աշխարհում հնարավորինս շատ հանդիսատեսի։

«Հենց այդ պատճառով մենք որոշեցինք ոչ միայն վերապատմել լեգենդը, այլ դրա մեջ մետաֆորիկ և առասպելական կերպարներ ավելացնել, որոնք կօգնեն բացահայտել հեղինակային մտահաղացումը։ Այդպես էլ եղել է իմ կերպարի հետ, որի նախատիպը դարձել է Անահիտ աստվածուհին` որպեսզ արարիչ սկզբի, սիրո, կյանքի խորհրդանիշ», — ասաց Սլուցկայան։

Ներկայացման մեջ Անահիտ անունը չի հնչում, իսկ հերոսուհին մարմնավորում է Կրակի տիրակալի կերպարը։ Այդ կերպարը հոգեհարազատ է Սլուցկայային։ Նա խոստովանում է, որ իր մեջ միշտ կրակ է վառվում` կրակ մարդկանց, իր կյանքի գործի` գեղասահքի նկատմամբ։

Ի՞նչ է պատմելու «Ախթամար» մյուզիքլը հանդիսատեսին

Ըստ մտահաղացման` «Ախթամարը» սիրո ձոն է, որը չի ճանաչում սահմաններ ու արգելքներ։

«Մարդիկ երբեք չեն դադարի խոսել սիրո մասին, և ամեն անգամ դա կարող է նորովի հնչել», — կարծում է գեղասահորդուհին։

Նա նշեց, որ ստեղծագործական թիմի խնդիրն է պատմել հավերժ արժեքների մասին հիանալի նյութի հիման վրա, ազգային ժառանգությունը տեղափոխել ժամանակակից մշակույթի տարածություն և օրիգինալ հնչողություն հաղորդել դրան։

Ի դեպ, երաժշտության հարցը շատ բարդ է եղել այս նախագծում, խոստովանեց Սլուցկայան։

Ամբողջ թիմը երկար ժամանակ փորձել է գտնել մի կոմպոզիտորի, որը կկարողանար ստեղծագործական կոլեկտիվի գաղափարներն իրագործել ներկայացման երաժշտության մեջ։ Սակայն այդ խնդիրը բարդ է եղել, քանի որ թիմը պետք է հավասարակշռություն գտներ սառույցի վրա պարի և ազգային կոլորիտի միջև, հաղորդեր ազգային գործիքների հնչողության գեղեցկությունը` սառցե դրաման չվերածելով ֆոլկ շոուի նեղ շրջանակի մարդկանց համար։

Արդյունքում սառցե շոուի կոմպոզիտորը դարձել է Ալեքսեյ Գալինսկին` սառույցի վրա հինգ հաջողված մյուզիքլների երաժշտության հեղինակը։

«Այո, նա հայ չէ, բայց նա հեղինակ է, որը կարողանում է նրբորեն աշխատել առաջարկված նյութի հետ, զգում է ազգային երաժշտության գեղեցկությունը և կարող է որսալ նրա հոգեցունց էությունը», — պատմեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Գեղասահորդուհին համոզված է, որ թիմի պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս բարձրացնել ստեղծված երաժշտական կոնտենտի մակարդակը։ Նա նաև շնորհակալ է շոուի գլխավոր գործընկերոջը` լեգենդար ARARAT հայկական կոնյակին։

Կոմպոզիտորը նախապատրաստական մեծ աշխատանք է կատարել` ուսումնասիրելով հայկական երաժշտական ավանդույթի առանձնահատկությունները։ Երաժշտական գաղափարները կյանքի կոչելու համար նախագծում ընդգրկվել են լավագույն հայ երաժիշտները և երգիչները, հավելեց գեղասահորդուհին։

Սաունդ-պրոդաքշնի համար պատասխանում է Soundstudio8 ժամանակակից մոսկովյան երաժշտական ստուդիան` հայտնի արտիստ, ջութակահար Էդգար Հակոբյանի ղեկավարությամբ։

243
Մարտական խաչ

ՀՀ նախագահը մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

42
(Թարմացված է 23:35 04.03.2021)
Նրանք հետմահու պարգևատրվել են մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար։ ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։

Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են.

Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Նարեկ սարկավագ Պետրոսյան` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության առաջնորդի օգնական։

«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ

Արիության մեդալով՝

Խաչիկ Լևոնի Ավետիսյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,

Սևակ Վարդանի Օհանյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,

Մնացական Գեղամի Խաչատրյան` թիվ 70179 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ,

Գևորգ Եղիշեի Մանուկյան` թիվ 60925 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գնել Աբելի Պետրոսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային։

«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց

Մարտական ծառայության մեդալով՝

Ռուդոլֆ Յուրիկի Դոխոյան` թիվ N զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ,

Կարեն Հրահատի Հակոբյան` թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ,

Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան` թիվ N զորամասի զորատեսակի պետ, մայոր,

Խորեն Հրանտի Ալեքսանյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,

Ռուբեն Աշոտի Պրազյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,

Արարատ Կապլոյի Ծատուրյան` թիվ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, ենթասպա,

Արամիկ Կամոյի Դանիելյան` թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա,

Արթուր Արայիկի Առաքելյան` թիվ N զորամասի բուժակ, ենթասպա,

Նարեկ Յուրիկի Ելուղյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,

Տիգրան Արթուրի Խաչատրյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,

Հարություն Կառլենի Հարությունյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Մելիք Ռոբերտի Աթոյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Վահագն Վանիկի Աֆրիկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Արա Յուրիկի Ափյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Իգոր Համլետի Մանուկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Դավիթ Աշոտի Գևորգյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Գարիկ Վաչագանի Բեգլարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Վահե Վաչիկի Գասպարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Ավագ Գևորգի Ռևազյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Լևոն Գագիկի Եղիազարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Տիգրան Վահանի Զաքարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Սերգեյ Պավելի Բալբաբյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Գոռ Արտուշի Իսախանյան` թիվ 95532 զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Հայկ Մկրտչի Մկրտչյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գոռ Վարդանի Երմալովյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Իսրայել Գագիկի Ակինյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Ավետիս Հակոբի Վարդանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Մորիս Գագիկի Խումարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գրիգոր Արայիկի Հովսեփյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Հարություն Ալիկի Պապեյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արման Արշակի Մանուչարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գառնիկ Մանուկի Խաչատրյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գարիկ Վալենտինի Մարգարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Ռոբերտ Արտաշեսի Անանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Հովհաննես Սմբատի Հովհաննիսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գևորգ Մնացականի Մնացականյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արտյոմ Սարգսի Քոլանջյան` թիվ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ,

Ռուբեն Ռաֆայելի Կիրակոսյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Համլետ Վլադիկի Աբրահամյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային:

Հիշեցնենք` արդախյան վերջին պատերազմի զոհերի վերջնական թիվը մինչև այսօր հայտնի չէ։ Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին։

42
թեգերը:
Պատերազմ, զինծառայող, պարգևատրում, Արմեն Սարգսյան, Հայաստան
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

74
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

74
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

33
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

33
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ