00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառայելու եմ Շիրակ աշխարհի և ՀՀ հպարտ քաղաքացիներին. նոր մարզպետի «դուխով» խոստումները

© Sputnik / Armenuhi MkhoyanГубернатор Ширакской области Карен Саруханян
Губернатор Ширакской области Карен Саруханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի նորանշանակ մարզպետը խոստանում է պայքարել կոռուպցիայի դեմ, լուծել գործազրկության հարցը, աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր թեկուզ 1 լումա կբերեն մարզ։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն արդեն մի քանի օր է` աշխատանքի է անցել, բայց այսօր` հունիսի 4-ին, ներկայացվեց մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին և համայնքների ղեկավարներին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նորանշանակ մարզպետին անձամբ ներկայացրեց շիրակցիներին:

Մինչ նորանշանակ մարզպետին ներկայացնելը, նախարարն անդրադարձավ մի շարք կարևոր խնդիրների` ընդգծելով, որ իշխանությունների առջև ծառացել են նոր մարտահրավերներ և յուրաքանչյուրի խնդիրն է գիտակցել պահի լրջությունը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍուրեն Պապիկյանը նորանշանակ մարզպետին անձամբ ներկայացրեց շիրակցիներին
Министр территориального управления Армении Сурен Папикян представил нового губернатора Ширакской области (4 июня 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Սուրեն Պապիկյանը նորանշանակ մարզպետին անձամբ ներկայացրեց շիրակցիներին

«Վերջին իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը մեր պետականության համար նոր էջ բացելու հնարավորություն է տվել, և այս պատասխանատու փուլում կարևոր է յուրաքանչյուրիս գիտակից գործունեությունը: Բազմիցս խոսվել է Հայաստանում ժողովրդավարություն բերելու մասին, բայց դա միայն եղել է թղթի վրա. գործնական ոչ մի քայլ չի արվել: Մեր կառավարությունը պատրաստ է լծվել այս կարևոր գործին, բայց այստեղ պետք է նաև ՏԻՄ աջակցությունը: Այս համատեքստում կարևոր է ՏԻՄ գործունեության թափանցիկությունը»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` կարևորելով նաև երկրի համաչափ զարգացումը, ինչի համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ և պետական քաղաքականություն:

Заседание правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նոր մարզպետները նշանակվեցին. ովքե՞ր են նրանք

Պապիկյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին՝ բիզնես ծրագրերի փաթեթ ներկայացնելու կարևորությունը, ինչը ներդրումներ կատարելու ցանկություն ունեցողներին արդեն պատրաստի բիզնես ծրագրեր առաջարկելու հնարավորություն կտա։

Նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը նշեց, որ պատրաստ է հարազատ լինել կառավարության որդեգրած քաղաքականությանը:

«Հանդիսանալով Շիրակ աշխարհի ներկայացուցիչ, ծնունդով` գյումրեցի` վստահեցնում եմ՝ ծառայելու եմ Շիրակ աշխարհի և ՀՀ հպարտ քաղաքացիներին»,- ասաց նա:

Նշենք, որ նորանշանակ մարզպետը կենսաբան է, կենսաֆիզիկ, կենդանաբան, մանկավարժությամբ է զբաղվել Գյումրու բժշկական քոլեջում: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամներից է: ՏԻՄ վերջին ընտրություններին եղել է թեկնածու, գլխավորել է շտաբը: 2017 թվականին ղեկավարել է «Ելքի» մարզային կառույցը: Քաղաքականությամբ զբաղվում է 3 տարի: Մարզպետ նշանակվել է թիմակիցների առաջարկով: Լինելով մարզից՝ շատ ավելի լավ է պատկերացնում մարզի խնդիրները:

«Ես այստեղ ծնված, այստեղ մեծացած, բոլորի հոգսերն ու կարիքները գիտեմ: Եղել եմ մարզի գրեթե բոլոր գյուղերում, գիտեմ հոգսերը: Ես ձեզանից մեկն եմ, գիտեմ մարզի առաջ ծառացած ցանկացած խնդիրների մասին, ինչը հեշտացնում է իմ աշխատանքը»,-ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր Սարուխանյանը:

Մարզպետը համարում է, որ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկը գործազրկությունն է:

«Շատ խնդիրներ կան, բայց առաջնայինը համարում եմ աշխատատեղերի հարցը: Մենք պետք է բաց լինենք բոլորի համար։ Մենք կաջակցենք բոլոր այն կազմակերպություններին ու ընկերություններին, որոնք պատրաստ են թեկուզ 1 լումա բերել մարզ: Բոլորի հետ աշխատելու ենք»,- ասաց Սարուխանյանը:

Նորանշանակ մարզպետի խոսքով` կադրային փոփոխություններ կլինեն, «բայց ոչ նրանց հանդեպ, ովքեր աշխատող են»: Կարեն Սարուխանյանը նաև մարզում կոռուպցիայի դեմ պայքար է սկսվելու, նախևառաջ` կրթական ոլորտից:

Այս ընթացքում լինելու է քաղաքում։ Մարզի բնակիչները հաճախ կարող են նրան տեսնել քայլելիս. ծառայողական մեքենայից կօգտվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այնպես, որ բնակիչների հետ շփումը շատ է լինելու, բաց է լինելու նաև լրագրողների համար:

Մարզպետը լրագրողներին վստահեցրել է՝ լավատես է և, չնայած երիտասարդ տարիքին, մարզպետի աշխատանքը կփորձի «դուխով» կատարել:

Լրահոս
0