00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքականությունը տնտեսությունից կարևո՞ր է. ո՞րն է Փաշինյանի ծրագրի բանալին

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министер Армении Никол Пашинян после заседания правительства (1 июня 2018). Еревaн
Премьер-министер Армении Никол Пашинян после заседания правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նոր կառավարության ծրագրում տնտեսական հարցերը հաջորդում են քաղաքականությանը, մշակույթին և առողջապահությանը նվիրված հարցերին։ Եվ դա պատահական չէ, կարծում է տնտեսագետը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, որի իրականացումը պետք է պայմաններ ստեղծի ապագայում տնտեսությունը զարգացնելու համար, Sputnik Արմենիային ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Նիկոլ Փաշինյանի կաբինետը օրեր առաջ հրապարակեց կառավարության ծրագիրը, որը ԱԺ–ում կքննարկվի հունիսի 7-ին։ Կառավարության ծրագիրն իր մեջ ներառում է 7 գլուխ։ Առանձին ուշադրություն է հատկացվել արտահերթ ընտրություններին։

Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Այլընտրանք չկա՞ր․ ինչու հանրապետականները սկսեցին խոսել արտահերթ ընտրությունների մասին

«Նախևառաջ սա քաղաքական փաստաթուղթ է, և դրանում նշված առաջնահերթությունները բխում են վերջին երկու ամիսների զարգացումներից։ Գլխավոր խնդիրն արտահերթ ընտրությունների անցկացումն է, իրավունքի գերակայության ապահովումն ու կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարը», – ասաց Մարգարյանը։

Նա նշեց, որ ծրագիրը, փաստորեն, առավելագույնը մեկ տարվա համար է նախատեսված։ Շեշտը դրվում է արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու վրա` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտրողների իրական ցուցակներ կազմելու վրա։

Միևնույն ժամանակ տնտեսական հարցերը հաջորդում են այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են մշակույթը, գիտությունը, ռազմական ոլորտը, առողջապահությունն ու շրջակա միջավայրը։

«Ստեղծված իրավիճակում հարցերի` այդ թվում տնտեսական, լուծման բանալին կոռուպցիան վերացնելու մեջ է։ Այս կառավարության աշխատանքը նախևառաջ սև դրամարկղերից և ստվերային հաշիվներից տնտեսությունն ազատելն է», – ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով` չի կարելի ունենալ տնտեսության զարգացման առողջ մոդել զանգվածային «սև» հաշվապահության, գումարների արտահոսքի և այլ գործոնների պայմաններում։

Заседание правительства Армении (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կառավարության ծրագիրը ներկայացվեց. հայտնի է` ԱԺ–ն երբ կքննարկի այդ ծրագիրը

«Նման պայմաններում տրամաբանական է, որ ծրագիրը հենց այսպիսին է։ Գործընթացը կարող է 6-10 ամիս տևել, գլխավոր խնդիրը Հայաստանում կոռուպցիոն համակարգերի ապամոնտաժումն է։ Բացի այդ, նոր կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի մարդը և նրա խնդիրները, այլ ոչ թե բիզնեսը, կամ համակարգը», – ասաց Մարգարյանը։

Ծրագիրը նախատեսում է շարունակել պայքարը ստվերի և կոռուպցիայի, մենաշնորհը վերացնելու դեմ։ Սա, Մարգարյանի կարծիքով, կխթանի տնտեսության զարգացումը։

Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ ծրագրում չկան թվեր։ Ամենայն հավանականությամբ, փորձագետի խոսքով, այս ծրագիրը միավորում է տարբեր քաղաքական ուժերի գաղափարները, որոնք տարբեր ակնկալիքներ ունեն քանակային ցուցանիշների հարցում։

«Հավանաբար, հենց այս պատճառով փաստաթղթում կոնկրետ թվեր չեն արտացոլվել։ Մյուս կողմից, ծրագիրը կարճաժամկետ բնույթ է կրում», – նշեց Մարգարյանը։

Հիշեցնենք` ծրագրի վեցերորդ գլուխը նվիրված է հետևողական տնտեսական զարգացմանը։

Այն բաժանված է մի քանի կետերի` տնտեսական մրցակցության ապահովում և մենաշնորհի դեմ պայքար, պայքար ստվերի դեմ և պետեկամուտների ավելացում, տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում, տնտեսական զարգացման առաջնահերթություններ (բարձր տեխնելոգիաներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն)։

Լրահոս
0