Իրաքյան խոհանոց, գինի և պանիր. ինչպես է Հայաստանում զարգանում զբոսաշրջային բիզնեսը

Իրաքյան խոհանոց, գինի և պանիր. ինչպես է Հայաստանում զարգանում զբոսաշրջային բիզնեսը

164
(Թարմացված է 00:56 01.06.2018)
Ռեստորանային բիզնեսը և առևտուրը զբոսաշրջության ամենակարևոր բաղադրիչներից են։ Գաղտնիք չէ, որ այդ ոլորտն աշխարհի ամենաշահութաբեր և դինամիկ զարգացող ոլորտներից է, և Հայաստանի տնտեսությունը կարող է օգտվել դրա հնարավորություններից։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ցանկացած երկրում զբոսաշրջության զարգացումն ուղղակիորեն կախված է ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի վիճակից, զարգացումից, ներդրումներից և բազմաթիվ այլ գործոններից։ Հայաստանը տարեցտարի ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար, ուստի սպասարկման ոլորտի աշխատողները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն` հյուրերի ուշադրությունը գրավելու համար։

Մայիսի 31–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկ օրով բացվեց Հյուրանոցային, ռեստորանային բիզնեսի և առևտրի մասնագիտացված առաջին ազգային ցուցահանդեսը։ Մի հարթակում հավաքվել էին տարբեր երկրների ընկերությունների ներկայացուցիչներ։

«Rest-Hotel Expo 2018/Cheese and Wine Business» ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը` Էդուարդ Աղամիրյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց, որ միջոցառումն անցկացվում է Cheese and Wine ձևաչափով, ինչը ենթադրում է գործարար հանդիպումներ, որոնց ընթացքում տարբեր ընկերությունների ներկայացուցիչները կարող են պայմանավորվել հետագա համագործակցության մասին։

Национальная выставка комплексного оснащения отельного, ресторанного бизнеса и торговли (31 мая 2018). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Գինու և պանրի համտես գործարար միջավայրում

«Նման հանդիպումները նաև օգնում են ձերբազատվել գործընկերների հետ շփման բարդույթներից։ Այստեղ այսօր հավաքել են հայկական և միջազգային այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք աշխատում են սպասարկման ոլորտում, այդ թվում` խոշոր արտադրողներ», – պատմեց Աղամիրյանը։

Նրա խոսքով` նման հարթակները ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն են տալիս լավ կապեր հաստատել այս կամ այն ապրանքատեսակներն արտադրողների և ռեստորանների հետ։

Օրինակ` տաղավարներից մեկը ներկայացնում է իրաքյան և արևելյան խոհանոցի ռեստորանը, ինչը Հայաստանի` համեղ կերակուրների սիրահարների երկրի համար շատ հետաքրքիր է և արդիական։ Հաստատության ճաշացանկում կարելի է գտնել փոքր իշլի քյուֆթա` մանրացված հունական ընկույզով։ Իրաքյան խոհանոցը, ի դեպ, առաջին անգամ է ներկայացված Հայաստանում։

Միջոցառման կազմակերպիչները վստահ են, որ արդյունավետ զարգացման համար ռեստորանային բիզնեսին անհրաժեշտ է արդիականացնել սարքավորումները, ավելի մեծ ուշադրություն դարձնել հաստատության ձևավորմանը, ավելի արդյունավետ կազմակերպել կառավարումը և բարձրացնել սպասարկման որակը։

Ցուցահանդեսը գրավիչ է նրանով, որ ներկայացված են պանիր, գինի արտադրողներ և ներկրողներ, կիսաֆաբրիկատներ, մթերք, սարքավորումներ, հսկիչ–դրամարկղային սարքեր արտադրողներ և ոչ միայն։

Ամենամեծ փակ ցուցահանդեսն անցկացվում է «գինու և պանրի համտես գործարար միջավայրում» ձևաչափով։

164