00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԲ բանկի նախկին նախագահը հորդորում է չհետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգը

© Sputnik / Asatur YesayantsВыдача пенсий в Айпост
Выдача пенсий в Айпост - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կառավարությունը պետք է հնարավորինս արագ ներմուծի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մասնավոր հատվածի աշխատողների համար։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը սխալ է համարում մասնավոր հատվածի աշխատողների համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծումը հետաձգելու դիրքորոշումը։

Митинг против роста цен - Sputnik Արմենիա
Ժամանակին Մանե Թանդիլյանը կուտակային կենսաթոշակի դեմ էր պայքարում, իսկ հիմա՞

Ասատրյանի խոսքով` նախկին իշխանություններն առանց այդ էլ բազմիցս հետաձգել են պարտադիր բաղադրիչի ներմուծումը, հետևաբար այսօրվա կառավարությունը պետք է հնարավորինս արագ ներառի այն։ Ասատրյանը մի քանի պատճառներ է բերում, որոնք, նրա կարծիքով, թելադրում են կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչները կիրառելու անհրաժեշտությունը։

Առաջին հերթին, խոսքն այն մասին է, որ կենսաթոշակների չափը գոնե նվազագույն սպառողական զամբյուղին հասցվի։ Ներկա պահին Հայաստանում կենսաթոշակների միջին չափը մոտ 40 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 55 հազար դրամ։

Պարտադիր կուտակային համակարգին անցում կատարելը լրացուցիչ հնարավորություններ կտա երկրի տնտեսությունում ստվերային շրջանառությունը կրճատելու համար։ Եվս մեկ կարևոր խնդիր, որը կլուծի պարտադիր բաղադրիչի ներմուծումը, Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացումն է, վստահ է Ասատրյանը։

«Պարտադիր կուտակային վճարներից ստացված ընդհանուր միջոցների ծավալն արդեն գործող համակարգի շրջանակում հիմա հասել է մոտ 110 միլիարդ դրամի։ Դրանք մեծ փողեր են, և, ամենագլխավորը, էժան և երկար փողեր, որոնք ժամանակի ընթացքում կարող են ավելանալ և թույլ կտան խթանել տնտեսության առանցքային ոլորտները», — նշեց ԿԲ նախկին ղեկավարը։

Выдача пенсий в Айпост - Sputnik Արմենիա
Պարտադիր կենսաթոշակային համակարգը կհետաձգվի՞. հուլիսի 1-ը սարերի հետևում չէ

Նրա կարծիքով` հերթական, չորրորդ հետաձգումը կարող է խաթարել կառավարող հիմնադրամների վստահությունը Հայաստանի և նոր կառավարության նկատմամբ։ Խոսքը վերաբերում է երկու հիմնադրամներին, որոնք գործում են կենսաթոշակային համակարգի շրջանակում` «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ (2013թ-ի նոյեմբերի 19-ից) և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենք Արմենիա» ՍՊԸ (2013թ-ի նոյեմբերի 29-ից)։ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի բաժնետերերն են ֆրանսիական ընկերությունը (51 տոկոս) և ACBA-Credit Agricole Bank-ը (49 տոկոս)։ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենք Արմենիա» ՍՊԸ-ի բաժնետերերն են ավստրիական C-QUADRAT Investment AG ներդրումային ընկերությունը` 74,9 տոկոս և Talanx Asset Management GmbH գերմանական ընկերությունը` 25,1 տոկոս։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն օրերս կառավարության քննարկմանն է հանձնել որոշման նախագիծը, որի համաձայն` կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներմուծումը կհետաձգվի ևս մեկ տարով` մինչև 2019թ-ի հուլիսի 1-ը։

Հիշեցնենք, որ 2014թ-ի հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային վճարները պարտադիր կարգով սկսել են գանձել պետական ծառայողներից, իսկ 2018թ-ի հուլիսի 1-ից դրանք պետք է գանձվեին թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներից։

Լրահոս
0