Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարը խոստանում է միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ

315
(Թարմացված է 23:17 29.05.2018)
Արսեն Թորոսյանը նշում է, որ իր կոլեգիալ համեստությունը թույլ է տվել «թպրտալ» առողջապահական օլիգարխիային։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստանում է զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ շուտով։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին` ի դեմս պատվիրված հոդվածների և տարատեսակ ասեկոսների, որոնք պետք է երկրի ղեկավարության մոտ վարկաբեկեն մեզ ու մեզնից ազատվելու առիթ դառնան, որպեսզի նրանք շարունակեն «հանգիստ ապրել»»,- գրել է նա:

Թորոսյանը շեշտել է `չի ստացվելու:

«Մենք ունենալու ենք նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ, կրկնում եմ ոչ մի, արտոնյալ չէ` անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնի կամ բարեկամական կապի»,- նշել է նախարարը:

Թորոսյանի խոսքով` հավանաբար կոլեգիալ համեստությունն է թույլ տվել նրանց «թպրտալ»:

«Երևի սկսեմ արդեն անուններ տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների: Դրա ժամանակն էլ կգա…շուտով…»,- եզրափակել է Թորոսյանը։

Հիշեցնենք` մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ կոռուպցիոն շղթաների բացահայտման մասին քրեական գործեր են հարուցվել: Նա խոստացել էր, որ քննության ավարտին ապօրինի հարստացած մարդիկ պետք է գումարները վերադարձնեն պետբյուջե: Վանեցյանն ասել էր, որ 350 մարդ տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված կազմակերպություններ կան, որոնք իրականացնում են տնտեսական գործունեություն և հարկեր չեն վճարում: Ի դեպ, այդ մարդիկ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացիներ են, որոնց անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել տարբեր կազմակերպություններ:

315
թեգերը:
Արսեն Թորոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆինանսների նախարարը հանգիստ քնելու հիմք չունի. ստվերից ոչ մի լումա դուրս չի բերվել
Պետական պարտքը մոտենում է ռիսկային սահմանին. զգուշացնում է ՀՀ ֆինանսների նախարարը
Կրթության նախարարը խոստանում է պարզել` ուր են գնացել միլիոնները
«Ոչ ոք վարչապետ չի ծնվում». նախարարը գիտի կառավարության հաջողության բանաձևը
Նախարարը նամակ է գրել նախարարին. ի՞նչն է մտահոգում Թորոսյանին