00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի այցը Վրաստան. ինչպես կարձագանքի Ադրբեջանը

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян
Премьер-министр Армении Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահի թբիլիսյան հաջողված այցը, ինչպես նաև վարչապետի գալիք այցը երկու երկրի համագործակցությունն ակտիվացնելու և խորացնելու նպատակ ունի։ Պաշտոնական Երևանն ընդգծում է, որ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները ենթակա չեն վերանայման` անկախ նրանից, որ Հայաստանում ներքաղաքական փոփոխություններ են եղել։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության առաջին պաշտոնական այցը Հայաստանի ու Վրաստանի համագործակցության զարգացման կատալիզատոր կդառնա։ Առայժմ չհաստատված տեղեկություններով` Թբիլիսիում պաշտոնական հանդիպումներից բացի, Փաշինյանի պատվիրակությունը մտադիր է մայիսի 31-ին այցելել հայաբնակ շրջան` Սամցխե Ջավախք։

Президент Армении Армен Саркисян встретился с президентом Грузии Георгием Маргвелашвили (25 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
«Պատմական իրադարձություն». Վրաստանի նախագահը` Սարգսյանի այցի մասին

Երևանի և Թբիլիսիի ակտիվացված կապերը կարող են Բաքվի բացասական արձագանքին արժանանալ, որը ոչ միայն ուշադիր հետևում է Հայաստանի և այլ երկրների հարաբերությունների զարգացմանը, այլ նաև ամեն կերպ փորձում է խոչընդոտել։

Փաշինյանը կգնա՞ Ջավախք

Վրացագետ Ջոնի Մելիքյանը վստահ է, որ եթե Նիկոլ Փաշինյանն այցելի Ջավախք, ապա դա կլինի միայն Թբիլիսիի թույլտվությամբ։

«Եթե հայկական պատվիրակությունն այցելի Ջավախք, ապա կնշանակի, որ պաշտոնական Թբիլիսին դեմ չէ տարածաշրջան այցելելուն։ Իսկ ԶԼՄ-ներում սկսված փոթորիկը, որը կմատուցեն հայ-վրացական հարաբերությունների հակառակորդները, կհանդարտվի մի քանի օրվա ընթացքում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի հետ - Sputnik Արմենիա
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում Արմեն Սարգսյանը հանդիպեց հայ համայնքի հետ

Փորձագետը կարծում է, որ Ջավախք այցելելը շատ կարևոր է, քանի որ Հայաստանի ղեկավարների պաշտոնական այցերի ամբողջ պատմության ընթացքում ոչ ոք նման նախաձեռնություն չի դրսևորել։ 2011թ-ի հունիսին հայաբնակ շրջան է այցելել միայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։

Մյուս կողմից, Ադրբեջանի ԶԼՄ-ները, ինչպես նաև ադրբեջանամետ պարբերականները հենց Վրաստանում կարող են շահարկել այս թեման և Փաշինյանի այցը ներկայացնել որպես «անջատողականությանն աջակցելու ակտ», կարծում է Մելիքյանը։

Փորձագետը չի բացառում, որ կարող են փորձեր անել հայկական պատվիրակության այցը ձախողելու համար։

«Նույնիսկ եթե վարչապետը չմեկնի Ջավախք, ամեն դեպքում նրա թբիլիսյան այցն առաջինն է վարչապետի կարգավիճակում։ Դա արդեն խոսում է Վրաստանի հանդեպ Հայաստանի հարաբերությունների մասին», — բացատրեց Մելիքյանը։

Այցի շրջանակում նախատեսված են Փաշինյանի հանդիպումները Վրաստանի իշխող օղակների, Թբիլիսիի հայ համայնքի հետ, նախատեսվում է այցելել նաև Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։

Երևանի ուղերձը շատ պարզ է

Փորձագետը դրական է գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի այցը Թբիլիսի, որը կայացել է մայիսի 25-26-ին։

Встреча Президента Армении Армена Саркисяна с Президентом Грузии Георгием Маргвелашвили (25 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսին նաև իմ քաղաքն է. Սարգսյանը պատմեց Վրաստանի հետ ունեցած իր կապերի մասին

Մելիքյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի գլխավոր ուղերձը` հասցեագրված վրացի գործընկերոջը, այն է, որ պաշտոնական Երևանը չի պատրաստվում փոխել իր վերաբերմունքը Թբիլիսիի հանդեպ, ավելին` պատրաստ է ավելի ինտենսիվ գործակցության։

Սարգսյանը հենց դա է նշել Սուրբ Գևորգ եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Վրաստանի ղեկավարության հետ Հայաստանի նախագահի զրույցների գլխավոր թեման եղել է երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը։

Բացի այդ, կողմերը նախանշել են համագործակցության խորացման հիմնական ուղղությունները` ապրանքաշրջանառություն, զբոսաշրջություն, էներգետիկա, տարանցիկ փոխանցումներ։

Այցի ընթացքում Հայաստանը նախագահը հող է նախապատրաստել վարչապետի գալիք այցի համար։

Արմեն Սարգսյանը մայիսի 25-26-ին իր առաջին արտասահմանյան այցն է կատարել՝ որպես Հայաստանի նախագահ։ Նա Վրաստան է մեկնել իր կնոջ՝ Նունե Սարգսյանի հետ։ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, նախագահ Գեորգի Մարգելաշվիլու, «Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ, ինչպես նաև մասնակցել է Վրաստանի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։

Լրահոս
0