00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուսնական պայմանագիր. ինչպես էր Խրիմյան Հայրիկն օգնում բժիշկներին պայքարել սիֆիլիսի դեմ

© Public domainОтель "Лондон" (1891 год). Ереван
Отель Лондон (1891 год). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ХХ դարում Ռուսաստանից և Եվրոպայից Արևելյան Հայաստան ներթափանցած վեներական հիվանդությունները լուրջ խնդիր էին դարձել հասարակության համար։ Դրանք հաղթահարելու համար հսկայական ջանքեր ու տասնամյակներ պահանջվեցին։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Armenian Weekly ամերիկյան պարբերականը պատմում է, որ անցյալ դարի սկզբին հայ հասարակության համար լուրջ խնդիր էին վեներական հիվանդությունները ։ «Ամուսնական պայմանագիր. ХХ դարի սկզբին հայերը` վեներական հիվանդությունների դեմ» վերտառությամբ հոդվածը գրվել է բժիշկ Վահան Արծրունու գրքի հիման վրա։

Благославление армянских войск перед сардарапатской битвой - Sputnik Արմենիա
Փոթորկի պահին ծնվածը․ Հայաստանի առաջին Հանրապետությունը հարյուր տարեկան է

«Ռուսաստանում և Եվրոպայում տարածված վեներական հիվանդությունները սկսեցին տարածվել նաև մեր շրջանում։ Սիֆիլիսն արդեն խաթարել է հայկական մաքուր ընտանիքներն ու սպառնում է պղծել հայկական օջախը», — գրել է բժիշկ Վահան Արծրունին 1900 թվականին լույս տեսած իր «Վատ ցավ» գրքի նախաբանում։

Սա հայերեն լույս տեսած առաջին գրքերից է, որում բարձրացվում է վեներական հիվանդությունների խնդիրը և խոսվում այն մասին, թե ХХ դարի սկզբին այդ հիվանդություններն ինչ հետևանքներ են ունեցել Արևելյան Հայաստանի հասարակության համար։

Ֆրանսիայում կրթություն ստացած բժիշկ Արծրունին լավ գիտեր վեներական հիվանդությունների սարսափելի հետևանքների մասին, որոնք արդեն իսկ հսկայական վնաս էին հասցրել Եվրոպային։

Անցյալ դարի սկզբին «վեներական հիվանդություններ» եզրույթը հայերն անվանում էին «ֆրանկախտ» (ֆրանսիական հիվանդություն) կամ վատ ցավ` հիմնականում նկատի ունենալով սիֆիլիսը, գոնորեան և փափուկ շանկրը, որոնք ամենատարածված վեներական հիվանդություններն են։

Операционная комната. Архивное фото - Sputnik Արմենիա
Խիզախ հայ բժիշկը, որը Հայաստանում հաղթահարեց մալարիան

Մալարիայի, տիֆի և ժանտախտի տարածման պայմաններում այդ հիվանդություններին պատշաճ ուշադրություն չին դարձնում։ Բացի այդ, հայ հասարակության մեջ ընդունված չէր խոսել դրանց մասին, քանի որ ամոթ էր համարվում։ Թեմայի արգելված լինելու, ինչպես նաև տեղեկատվության պակասի հետևանքով այնպես ստացվեց, որ սիֆիլիսը կարճ ժամանակահատվածում տարածվեց։

Արծրունին իր գրքում նշում է, որ սիֆիլիսը տարածվեց նաև աշխատանքային միգրանտների պատճառով, որոնք գյուղերից քաղաքներ էին մեկնում գումար վաստակելու փնտրտուքով։ Որպես կանոն, տուն էին վերադառնում արդեն վարակված։

Հիվանդությունն արագ տարածվում էր, քանի որ հիվանդների հետ շփումը չէր սահմանափակվում։ Հակառակը` տղամարդկանցից շատերը, արդեն իսկ հիվանդ լինելով, երիտասարդ աղջիկների էին կնության առնում, և հիվանդանում էին ոչ միայն անմեղ կանայք, այլև երեխաները, որոնք հիվանդ էին ծնվում։

Իրավիճակը բարդանում էր բժիշկների և կին բժիշկների պակասի պատճառով։ Վեներական հիվանդությունները ստվեր էին գցում ընտանիքի պատվի վրա, հատկապես կանանց, որոնք փորձում էին բուժվել և բուժել իրենց երեխաներին ավանդական ձևերով` հեքիմների օգնությամբ։ Այդ հարցում հաճախ սկեսուրներն էին օգնում նրանց ։ Սակայն նման մոտեցումն արդյունավետ չէր և հաճախ մահվան էր հանգեցնում։

Իրավիճակը բարդ էր նաև քաղաքներում. կանայք վախենում էին բժիշկի դիմել, որպեսզի իրենց հիվանդության մասին ուրիշները չիմանային. դա մեծ բիծ կլիներ ամուսինների և ընտանիքների պատվի համար։

«Ո՞րն է նախընտրելի, — հարցնում էր բժիշկ Արծրունին իր ընթերցողներին, — անգթորեն հետևել, թե ինչպես են մարդիկ փչացնում սեփական առողջությունը, թե՞ բարձրաձայն խոսել սիֆիլիսի մասին, որը մարդիկ խայտառակության խորհրդանիշ են դարձրել ի վնաս իրենց»։

Հիվանդությունը հաղթահարելու համար հայ բժիշկները փորձում էին հոդվածների միջոցով հասարակության մեջ սերմանել հիգիենայի պահպանման գաղափարը։

© Photo : Greene, Joseph K., 1834-Խրիմյան Հայրիկ
Католикос всех армян Мкртич I Хримян - Sputnik Արմենիա
Խրիմյան Հայրիկ

Բժիշկ Արծրունին սատարում էր նահապետական հասարակության զոհ դարձած կանանց և աղջիկներին։ 1901 թվականին նա ևս մեկ գիրք հրատարակեց, այս անգամ` ամուսնությունների մասին։ Գրքում նա հրեշ էր անվանում այն տղամարդկանց, որոնք վեներական հիվանդություններով վարակված լինելով` ամուսնացել են երիտասարդ ու անմեղ աղջիկների հետ։ Արծրունին նշում էր, որ այդ տղամարդիկ մեղավոր են ոչ միայն սեփական կանանց, այլև մի ամբողջ սերնդի առջև, որոնց վարակել են։

«Սիֆիլիս» գլխում նա նկարագրում է հիվանդության ախտանիշերն ու բուժման մեթոդները։ Բժիշկը հորդորում է դիմել բժիշկներին և ոչ մի դեպքում չգնալ հեքիմների մոտ։

«Անկասկած, կգա ժամանակ, երբ անհրաժեշտ կլինի բժիշկներից առողջության սերտիֆիկատներ ստանալ ամուսնանալու համար»։ Նա նշում է, որ դա անհրաժեշտ է առողջ ընտանիք, սերունդ ունենալու և ազգի փրկության համար։

Այնուամենայնիվ, անկախ բժիշկների ջանքերից, հիվանդությունը շարունակում էր տարածվել։ Նրանց միակ հույսը Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանն էր (Խրիմյան Հայրիկ)։ Բժիշկների մի խումբ հիվանդության ամբողջ լրջությունը ներկայացրեց արքեպիսկոպոս Սեդրակյանին, որը կաթողիկոսի վստահված անձն էր։

Детское кафе Сказка на улице Туманяна, 1968г. - Sputnik Արմենիա
Երևանյան պատմություններ. «Հեքիաթ» մանկական սրճարանը

Խրիմյան Հայրիկն անմիջապես հասկացավ խնդրի կարևորությունն ու անհապաղ միջոցներ ձեռնարկեց։ 1904 թվականին նա ամուսնության մասին հրաման ստորագրեց, որի համաձայն` յուրաքանչյուր տղամարդ պսակադրությունից առաջ քահանային պետք է ներկայացներ բժիշկի տրամադրած սերտիֆիկատը։

Որոշ հայկական աղբյուրների համաձայն` «Ամուսնական պայմանագիրն» արդյունավետ էր, և հասարակությունը ողջունում էր Կաթողիկոսի որոշումը։ Բայց խնդիրը կրկին ի հայտ եկավ Համաշխարհային առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության տարիներին։

Հայ բժիշկները խնդրի լուծմանը կրկին անդրադարձան արդեն Առաջին Հանրապետության տարիներին։ Բժիշկ Արծրունին արդեն կարող էր ազատ գործել։ 1920 թվականի փետրվարին իր ընկերների օգնությամբ նա Հայաստանում հիմնեց «Առողջապահիկ» ամսագիրը։ Առողջության մասին առաջին պարբերականի անդրանիկ համարը նա նվիրեց հենց վեներական հիվանդությունների բուժմանը։

© Photo : ԳՐԱՀԱՎԱՔԱՏԵՂԻԱռողջապահիկ
Титульный лист газеты Арохджапаик (1920 год). Еревaн - Sputnik Արմենիա
Առողջապահիկ

Հայտնի չէ` հայկական խորհրդարանին հաջողվե՞ց քննարկել այդ հարցը, թե՞ ոչ, համապատասխան օրենք ընդունվե՞ց Առաջին հանրապետության գոյության կարճ ժամանակահատվածում, թե՞ ոչ։ Բայց մի բան կարելի է հաստատ ասել` Խորհրդային Հայաստանն իր հիմնադրումից մի քանի տասնամյակ անց էլ շարունակում էր պայքարել վեներական հիվանդությունների դեմ։

Լրահոս
0